News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ամերիկահայ գործարար Մայք Բադալյանին, ով հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու հեռանկարով:  Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում գործարարը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվ գործունեություն է ծավալում Արցախի գինեգործության ոլորտում` արտադրելով «Արբա» գինիներ և Հայաստանում ևս մտադիր է զբաղվել այգեգործությամբ: 

Բացի այդ, Մայք Բադալյանը նպատակ ունի իր լիբանանահայ գործընկերոջ հետ կազմակերպել հայկական գյուղմթերքի, մասնավորապես ձկնաբուծական արտադրանքի արտահանումներ դեպի Լիբանան:

Ողջունելով Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու գործարարի հետաքրքրվածությունը` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներդրումային դաշտի ներկա վիճակն ու առավել նպատակահարմար ուղղությունները, այդ թվում` ինտենսիվ այգեգործությունը, ջերմոցային տնտեսությունների հիմնումը, լոգիստիկ կենտրոնների ստեղծումը և այլն:

Տեղեկանալով Հայաստանում ընկուզենու այգիներ հիմնելու հյուրի ցանկության մասին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նմանօրինակ նախաձեռնության իրականացման արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում արդեն իսկ հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ, որոնք հայ-լիբանանյան լավագույն համագործակցության օրինակ են հանդիսանում:

Քննարկվել են նաև դեպի Լիբանան հայկական գյուղմթերքի արտահանման  արդյունավետ կազմակերպմանը, Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանում ներդրումային յուրաքանչյուր առաջարկ և աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ