News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Դավիթ Տոնոյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ ռազմական համնագործակցության հարցեր չեն քննարկել։

Հարցին, թե  Ջոն Բոլթոնի հետ քննարկել են արդյոք Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունները, նախարարն ասաց, որ զենքի շուկան բաց շուկա է, որտեղից ինչ կարողանում են գնում են. «Չենք քննարկել ամերիկյան զենք գնելու մասին հարց»։

Հարցին, թե առաջարկ  ստանալու դեպքում զենք կգնեն, Դավիթ Տոնոյանն նշեց, որ գոյություն ունի գին, որակ, մատակարարման ժամկետներ, բայց, ըստ նախարարի, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։

Նախարարը նաեւ ասաց, որ Բոլթոնի հետ քննարկել են Սիրիա հումանիտար ստորաբաժանում ուղարկելու հարցը, եւ անպայման ուղարկելու են ստորաբաժանումը։

«Սիրիա հումանիտար ստորաբաժանումներ ուղարկելու հետ կապված եղել է  քննարկում,  իհարկե, ուղարկվելու են եւ տեխնիկական, եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրներն են լուծվում, որպեսզի տեղակայումն արդյունավետ լինի»,- ասաց նա։

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ամերիկյան զենքի հետ կապված ասել էր, որ եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, իրենք կքննարկեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ