News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին տարեկան աճը կազմել է ավելի քան 26 տոկոս։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (ԵրՄՄԳՀԻ) FAST տեխնոլոգիական հիմնադրամի նոր գլխավոր գրասենյակի բացմանը հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Ընդ որում՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ավելի քան 800 ընկերություն է աշխատում, իսկ մասնագետների թիվը գերազանցում է 15 հազարը։

«Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին կայացած հեղափոխությունը մեծ մասամբ պայմանավորված էր տեղեկատվական տեխնոլոգիաներով, եւ այդ տեխնոլոգիաները կշարունակեն լավացնել մեր կյանքը»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ ժամանակակից աշխարհում ոչ մի երկիր առանց գիտելիքների, տեխնոլոգիաների եւ մարդկային կապիտալի զարգացման չի կարող հասնել բարձր զարգացման եւ ապահովել իր քաղաքացիների բարեկեցությունը։

«Սա հատկապես ակտուալ է սահմանափակ բնական պաշարներ ունեցող Հայաստանի համար։ Սակայն մենք անսահմանափակ գիտական միտք ունենք, որը հետեւողական զարգացման կարիք ունի։ Այդ պատճառով տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների զարգացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է»,- նշեց Ավինյանը։

Նրա խոսքերով՝ բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից են, ինչը «բեկումնային» տեխնոլոգիաների զարգացման նախապայմաններ է ստեղծում։

«Վերջին տարիներին Հայաստանը հայտնի է դարձել ոչ միայն այստեղ ներկա համաշխարհային ընկերությունների, այլեւ համաշխարհային շուկայում նշանակալի արդյունքների հասած տեղական ընկերությունների շնորհիվ»,- նշեց փոխվարչապետը։

Նա հավելեց, որ Հայաստանի տնտեսության զարգացման մեջ ռազմավարական մոտեցումը բոլոր ոլորտներում թվայնացումն ու տեխնոլոգիաների ներդրումն է։

«Ռազմավարության նպատակը բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կայուն զարգացման ապահովումն է, համաշխարհային մակարդակի բարձր տեխնոլոգիական հայկական բրենդի ձեւավորումը, գիտական հետազոտությունների արդյունքները արտադրանքի եւ փորձի վերածելը, կրթության, գիտության եւ արդյունաբերության միջեւ կապի ապահովումը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, սթարթափերի աջակցության համար ներդրումային հիմնադրամների ստեղծումը»,- ամփոփեց Ավինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ