News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արտահերթ ընտրությունների ավարտից հետո ներդրումները կակտիվանան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։

«Ներդրումները բարձր են այն ժամանակահատվածում, երբ իրանացվում են խոշոր ծրագրեր, որպես կանոն։Մենք կարող ենք հետ նայել ոչ միայն 1-2 կամ երեք տարի, այլ նայենք ավելի երկար ժամանակահատված ներառող թվային ցուցանիշներ։ Մշտապես բարձր ցուցանիշներ գրանցվում են այն ժամանակ, երբ իրականացվում են մեծածավալ ներդրումային ծրագիր։ Այս փուլում այդպիսի ծրագրերը հիմնականում իրենց ավարտվածության աստիճանին են հասած։ Վստահ եմ՝ նոր նախաձեռնություններ կլինեն անմիջապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո։ Քաղաքական կայունության հարցը կարևոր գործոններից մեկն է»,-ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ներդրումների տեսանկյունից կարեւոր գործոն է կոռուպցիայի բացառումը, կարգավորումների որակը։

«Ներդրումների տեսանկյունից առաջին կարևոր գործոնը կոռուպցիա չլինելն է, այսինքն բյուրոկրատական մեխանիզմները լինեն հասկանանալի լինի, չարգելակի և այդ ուղղությամբ կառավարության կամքը հայտնի է։ Կարծում եմ՝ ոչ մի ներդրող չի կասկածում, որ առաջիկայում այդ օրակարգային կարևոր խնդիրը լուծված է լինելու։ 2-րդը՝ կարգավորումների որակն է։ Այսինքն՝ երբեմն լինում է այնպես, որ բոլորը ցանկանում են հնարավորինս արագ աջակցել ծրագրի իրականացման ընթացքին, բայց լինում են կարգավորումներ, որոնք լավ չեն հարմարացված այդ նպատակին։ Մենք պետք է շարունակենք աշխատել, որ պարզեցնենք այդ ընթացակարգերը, որոնք վերաբերում են նշված խնդրին։ Կարծում ենք, որ դա նույնպես իր արագ ազդեցությունն կունենա եկող տարի կայացվող որոշումների առաջխաղացման»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ ներդրումների վրա ավելի դանդաղ ազդող գործոնները տնտեսական եւ քաղաքական կայունության հարցերն են։

«Այն գործոնները, որոնք ավելի դանդաղ ազդեցություն որոշումների վրա տնտեսական և քաղաքական կայունության հարցերն են։ Տնտեսական կայունության խնդիր մենք չեն ունեցել որևէ ժամանակ, մակրոտնտեսական վիճակը կայուն է, քաղաքկան կայունությունը շուտով կհաստատի իր երկարաժամկետությունը։ Կարծում եմ՝ հաջորդ տարի կունենանք այն միջավայրը, որը սպասվում է նաև հաջորդ տարիների համար, ուղղակի պետք է համբերատար լինել և սպասել»,-ասաց նախարարը։

Նշենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները  այս տարի 2-րդ եռամսյակում 10 անգամ կրճատվել են առաջին եռամսյակի համեմատ եւ 3 անգամ կրճատվել են 2017-ի երկրորդ եռամսյակի համեմատ:

Կառավարությունը այս 5 ամսվա ընթացքում ըստ էության ոչինչ չի արել․ Հրանտ Բագրատյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ