ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատահմամբ է դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի արտահերթ ընտրությունների ժամանակ։

«Ես ոչ մի անգամ էլ չեմ ուզեցել Փաշինյանին վնաս հասցեմ», – այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը։

«Ես կնոպկեն շշկռվեցի. պտի ձեռնպահի կնոպկեն սեղմեի, պռոստը սխալվա, մատս կպավ էտի սղմեցի», - ասաց Սամվել Ալեքսանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ արտահերթ նիստում վարչապետի ընտրության ժամանակ Սամվել Ալեքսանյանը միակ պատգամավորն էր, ով դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: