News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կարծում եմ, որ հայկական կողմը պետք է Ղարաբաղի վերաբերյալ համապարփակ, ամբողջական դիրքորոշում մշակի, որն այժմ չկա: Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նո նոր իշխանությանը հարցեր ունի:

«Ես լսում եմ հատվածական հայտարարություններ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր հարցերի վերաբերյալ հատվածական դիրքորոշում եմ տեսնում, բայց մշակված, ընդհանուր դիրքորոշում այժմ չկա», - նշել է նա:

Քոչարյանը կարծիք է հայտնել որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կողմնորոշվել այդ հարցով:

«Նա հասկանում է, որ դա շատ նուրբ հարց է: Նրա որոշ հայտարարություններում ես տեսնում եմ, որ նա փորձում է հեռու պահել իրեն խնդրից, այն ղարաբաղյան կողմի վրա դնել: Բայց դա չի հաջողվի անել. ղարաբաղյան հարակամարտությունում, Ղարաբաղի անվտագության ապահովման հարցում Հայաստանի ներգրավվածության աստիճանն այնքան մեծ է, որ չի ստացվի դրանից խուսափել:

Ոչ ոք՝ ոչ համանախագահները, ոչ միջազգային հանրությունը, դա լուրջ չի ընդունի:

Հետեւաբար, ավելի լավ է ձեւակերպել ընդհանուր դիրքորոշում, այն համաձայնեցնել Ղարաբաղի հետ եւ խստորեն հետեւել դրան: Հաջորդականության մասին կարելի է խոսել, երբ դիրքորոշումը ձեւավորված կլինի է եւ երբ պարզ կլինի, թե որքանով է այն  համապատասխանում նախորդ իշխանությունների դիրքորոշմանը:

Մանեւրելու տեղ այստեղ կա, բայց այն այնքան էլ մեծ չէ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից ամբողջությամբ հեռու մնալու հաար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ