News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ը գործարկել է «Քոլոքեյշն» (Colocation) ծառայությունը իրավաբանական անձանց համար։ Ծառայությունը թույլ է տալիս հաճախորդներին տեղադրել իրենց սերվերները, տվյալների պահպանման համակարգերը և ցանցային սարքավորումը Beeline-ի նոր տվյալների կենտրոնում։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Beeline-ի հաճախորդները կստանան ոչ միայն «Քոլոքեյշն»-ին հատուկ սարքավորման սպասարկման ծառայություններ, ֆիզիկական պաշտպանություն, կլիմայական ռեժիմի պահպանում, պահեստային էլեկտրասնուցում, այլև մի շարք թվային ծառայություններ, ինչպիսիք են սարքավորումներին հեռահար հասանելիություն, մոնիթորինգ և տվյալների պաշտպանություն։

«Լինելով հոսթինգի առավել առաջադեմ տարբերակ, «Քոլոքեյշն» ծառայությունը շատ հարմար տարբերակ է բազմաթիվ զարգացող հայկական ինտերնետ նախագծերի համար։ Մեր պոտենցիալ հաճախորդների թվում մենք տեսնում ենք տվյալների մեծ ծավալների հետ աշխատող ընկերությունների։ Վստահ եմ, որ Beeline-ի «Քոլոքեյշն»-ը մեծ տարածում կստանա, քանի որ այն երաշխավորում է բարձր արագությամբ ինտերնետին հասանելիություն, որովհետև հաճախորդի սարքավորումը տեղադրված է լինելու հենց մեր տվյալների կենտրոնում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ՝ աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 հեռախոսահամարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ