News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլի մեկնարկից՝ նոյեմբերի 4-ից հետո ոչ մի նոր բան տեղի չի ունենա եւ այդ պատժամիջոցները իրենց նպատակին չեն հասնի: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը, գրում է ԻՌՆԱ-ն:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ստամբուլ այցելելով, որտեղ տեղի կունենա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, նշել է, որ Թեհրանի դեմ Վաշինգթոնի պատժամիջոցները չեն հասնի իրենց տնտեսական եւ քաղաքական նպատակներին:

Նա նշել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլը հիմնականում հոգեբանական ազդեցություն ունի:

Զարիֆը նշել է, որ Իրանը պատժամիջոցների հոգեբանական ազդեցությանն ականատես է եղել վերջին 6 ամիսների ընթացքում, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջուկային համաձայնագրից:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանի հետ հավիշների համար ԵՄ-ի հատուկ մեխանիզմի իրականացումը հավանաբար հետաձգվում է ամերիկացիների սաբոտաժի եւ ճնշման պատճառով:

Զարիֆը հույս է հայտնել, որ Իրանի հետ հաշիվների համար ԵՄ-ի հատուկ մեխանիզմի իրականացման արդյունքում ԱՄՆ-ն դեռեւս մեկուսացված կլինի միջազգային հանրությունում:

Նա նշել է, որ բացի որոշ տարածաշրջանային պետություններից ոչ մի այլ երկիր Վաշինգթոնի գործողություններն Իրանի դեմ չի պաշտպանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ