News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

KhalifaSat արբանյակը, որը երկուշաբթի ճապոնիայի Տանեգասիմա տիեզերակայանից հաջողությամբ դուրս էր բերվել ուղեծիր, համարվում է  «առաջին արաբական արբանյակը»: Այս մասին հայտնել է ԱՄԷ փոխնախագահ, փոխվարչապետ, Դուբայի ղեկավար, շեյխ Ռաշիդ Ալ Մաքթումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԱՄԷ-ի համար առաջին պատմական օրն է՝ KhalifaSat-ի գործարկումը՝ առաջին արաբական արբանյակի, որը 100 տոկոսով ստեղծվել է էմիրաթցիների կողմից», —Twitter-ում գրել է ալ Մաքթումը:

KhalifaSat արբանյակով Н2-А հրթիռի արձակումը տեղի է ունեցել երկուշաբթի, Երեւանի ժամանակով առավոտյան 8-ին:

KhalifaSat-ը երրորդ արբանյակն է, որը ստեղծվել է Մուհամեդ բեն Ռաշիդի Տիեզերական կենտրոնի կողմից հարավկորեական Satrec Initiative ընկերության համագործակցությամբ եւ առաջինը, որի մշակումն ու արտադրությունն ամբողջությամբ կատարվել է էմիրաթցի գիտնականների եւ ինժեներների կողմից:

Արաբական Միացյալ Էմիրություններից 70 ինժեներներ աշխատել են արբանյակի ստեղծման վրա, որոնցից 10-ը Ճապոնիա են մեկնել որպեսզի արձակման համար վերահսկեն KhalifaSat-ի նախապատրաստումը: Սա առաջին դեպքն  է, երբ ԱՄԷ-ն իր արբանյակների արձակման համար օգտվում է JAXA ճապոնական ավիացիոն գործակալության ծառայություններից:

 

KhalifaSat արբանյակը 330 կգ կշիռ ունի եւ նախատեսված է երկրի մակերեւույթի դիտարկումների համար: Նրա կողմից արված պատկերները կօգտագործվեն շրջակա միջավայրի մոնիթորինգի, աղետների դեմ պայքարի, քաղաքաշինության ծրագրման եւ այլ նպատակների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ