News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված իրավիճակն ընդգծում է Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ սուննիական աշխարհում ազդեցության համար լայնածավալ պայքարը, որը շարունակվելու է կրոնական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում, գրում է Stratfor-ը:

Մի քանի շաբաթվա ընթացքում հանցագործության եւ այն թաքցնելու մասին մեղադրաքնները հեղեղեցին թուրքական լրատվամիջոցներն այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2-ին լրագրող Ջամալ Խաշոգջին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սպանվեց: 3 շաբաթ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանին ասաց, որ սաուդյան իշխանությունները ծրագրել են սպանությունը:

Էրդողանը վերամբարձ ոճի հակվածություն ունի, բայց նրա ձայնի տոնն այնքան էլ կտրուկ չէր եւ Խաշոգջիի գործով ճշմարտությունը բացահայտելու համար նա անգամ համագործակցության անկեղծ կոչով դիմեց սաուդցի թագավոր Սալմանին:

Էրդողանը որոշել էր չհիշատակել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանին, ով, ինչպես համարվում է, իր դերն է ունեցել սպանությունում:

Հայտարարություններն ու թուրքական իշխանությունների կողմից տեղեկությունների մշտական արտահոսքը հաստատում են, որ Էրդողանը փորձում է ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի վրա, որի գաղափարական եւ տարածաշրջանային քաղաքականությունը հակասում է Թուրքիային:

Էրդողանը մինչ այսօր չի փորձել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին վնաս հասցնել, հատկապես հաշվի առնելով, որ թագաժառանգը կարող է ջրից չոր դուրս գալ, բայց եթե թագաժառանգի վրա միջազգային ճնշումը մեծանա, էրդողանը կարող է այդ արշավին միանալու լավ հնարավորություն ունենալ: Ներկա պահին Թուրքիան փորձում է փոխել հավասարակշռությունը Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքում, ընդգծելով, որ թագավորը հուսալի գործընկեր է, միեւնույն ժամանակ հարց հնչեցնելով, թե ով է դրդել սպանության, առանց նշելու թագաժառանգի անունը:

Թագաժառանգի եւ Թուրքիայի նախագահի միջեւ անտագոնիզմը փոեխադարձ է: Այս տարի հարցազրույցներից մեկում թագաժառանգը Թուրքիային, Իրանին եւ քաղաքական իսլամը «չարի առանցք» էր անվանել:

Ըստ էության, երկու առաջնորդները վերանայում են թուրք-սաուդյան մրցակցության հայտնի պատմությունը, որը տասնամյակներով շարունակվում է:

Տնտեսական առաջնահերթությունները կարող են խանգարել կողմերին արդյունավետ փոխհարաբերություններին վնաս պատճառելուց, սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն փորձի օգուտ քաղել թուլություններից, իսկ հարաբերություններում դադար է սկսվում: Հատկապես հաշվի առնելով այն, որ Թուրքիան Խաշոգջիի գործի միջոցով կարծես լծակներ է ստեղծում Սաուդյան Արաբիայի վրա ազդելու համար:

Ո՞վ է ղեկավարում սուննիների աշխարհը

Ըստ էության կոնֆլիկտը պայմանավորված է սուննիական աշխարհի վերաբերյալ իրենց տարբեր քաղաքական տեսլականներով, ինչպես նաեւ տեսլականների միջեւ պայքարով, որպեսզի հաղթող դուրս գան: Սաուդյան Արաբիայի համար, ով իսլամի երկու ամենասուրբ քաղաքների պահապանն է, Թուրքիայի մարտահրավերը դիտարկվում է որպես հարձակում Սաուդ ընտանիքի լեգիտիմության վրա: Թուրքիայի համար, որի սուլթանները ժամանակին պահում էին այս նույն քաղաքները, ինչ եւ սուննի աշխարհի խալիֆաները, սա մուսուլմանական աշխարհում արդեն մի քանի  տասնամյակ առաջ փափուկ ուժ ապահովելու հնարավոորւթյուն է:

Սուննիական աշխարհում առաջնորդության հարցը միշտ արդիական է այն պահից երբ ձեւավորվող Թուրքական հանրապետությունը 1924 թվականին չեղյալ հայտարարեց խալիֆատը:  Ըստ թուրք հանրապետականների, սա իսլամական մտքի իրական արտահայտություն է, որին հետեւում են բարոյական մուսուլմանները, որոնք պետք է առաջնորդեն եւ իշխեն սուննիական աշխարհը:

Սաուդցիներն, ընդհակառակը, կարծում են, որ սուննիական աշխարհը պետք է ղեկավարեն ավանդական եւ կոնկրետ հիերարխիաները: Ըստ էության Թուրքիան հայտարարում է, որ ղեկավարության օրինականությունն առաջանում է սովորական մուսուլմանների ստորին իսկությունից, մինչդեռ Սաուդյան Արաբիան պնդում է, որ այն հիմնված է ավանդույթի հիերարխիայի վրա:

Այս աշխարհայացքը բացատրում է Էր Ռիադի անհանդուրժողականությունն այն շարժումներրի նկատմամբ, ինչպիսին է «Մուսուլման եղբայրները», որը նույն հայացքներն ունի ինչ Թուրքիան եւ Անկարայից քաղաքական պաշտպանություն է ստանում:

Թուրքիայի աշխարհայացքը ուղղված է մուսուլմաններին, որոնք կարծում են, որ առաջնորդությունը պետք է որոշվի ոչ թե ավանդույթով կամ սոցիալական կարգավիճակով, այլ իսլամական հավատի նվիրվածությամբ:

Սա ուղղակի սպառնալիք է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի լեգիտիմությանը. որքան շատ սաուդցիներ այդպես մտածեն, այնքան ավելի շատ նրանք կկասկածեն ցեղական դիկտատի սոցիալական պայմանագրին, որն ընկած է միապետության իշխանության հիմնական մասում: Չնայած սաուդցիները նաեւ պնդում են, որ հավատարիմ են Իսլամի մասին իրական պատկերացումներին, թագավորական առավելության եւ արտոնության հանդեպ նրանց նվիրվածությունը քննադատության համար առիթ է տալիս: Սա մրցակցություն է ստեղծում նրանց միջեւ եւ Էր Ռիադը ցանկանում է, որ թուրքական ազդեցությունը չտարածվի սաուդցիների վրա:

Մրցակցող ճամբարներ

Քանի որ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան իրենց համարում են մուսուլմանական աշխարհի առաջատար սուննիական տերություններ, նրանք  ներքին քաղաքականության շատ հարցերի առնչությամբ ընդհանուր առմամբ նույն առանցքի վրա են գտնվում: Օրինակ՝ երկու երկրները ցանկանում են զսպել տարածաշրջանում իրանական հեգեմոնիայի տարածումը՝ պարսկական իշխանությունը մուսուլմանական աշխարհը եւ Մերձավոր Արեւելքը ղեկավարելու սեփական կարողությանը սպառնալիք դիտարկելով: Այսպիսով երկու տերությունները Իրանի ազդեցությունը զսպելու գործում ԱՄՆ-ի համար դառնում են բնական դաշնակիցներ:

Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան պարտավորվել են Միացյալ Նահանգների հետ միասին պայքարել «Իսլամական պետության» դեմ: Սակայն, չնայած Իրանի վերաբերյալ իրենց լայն համաձայնությանը, Թեհրանի հետ Անկարայի եւ Ռիադի հարաբերությունները տարբերվում են:

Սաուդյան Արաբիան խուսափում է Իրանի հետ շփումից, Թուրքիան նրա հետ կիսում է ոչ միայն սահմանը, այլ նաեւ տնտեսական եւ ռազմավարական հարաբերությունները: Սա կարող է Թուրքիային մղել որոշակի ռիսկերի (օրինակ, առաջիկա ամիսներին եւ տարիներին Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի խիստ պատժամիջոցներին ենթարկվելու ռիսկը, եթե թուրքական կազմակերպությունները շարունակեն առեւտուր անել իրանական կազմակերպությունների հետ), սակայն սա նաեւ Անկարային մանեւրելու որոշակի ազատություն է տալիս, օրինակ, Սիրիայում:

Ավելին՝ Թուրքիայի եւ Իրանի ընդհանուր սահմանը եւ մեծ քրդական բնակչությունը այս զույգին առիթ են տալիս քրդական անջատողականության զսպման համար:

Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան աջակցում են պաղեստինյան պետութականությանը, սակայն տարբեր մոտեցումներ են պահպանում պաղեստինցիներին տնտեսական եւ քաղաքական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Թուրքիան մոտ է ՀԱՄԱՍ-ին, իսկ Սաուդյան Արաբիան հիմնականում աջակցում է Ֆաթհ-ին:

Թուրքիան փորձում է նաեւ կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, ինչը պաղեստինցիներին աջակցություն ցույց տալու համար կընդլայնի նրա հնարավորությունն այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիան նախընտրում է հրապարակային չդարձնել իր հարաբերություններն Իսրայելի հետ:  

Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան սիրիական պատերազմի ժամանակ  նաեւ վճռականորեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ էին արտահայտվում, սակայն հակամարտությունում նրանք աջակցում էին ապստամբերի տարբեր խմբերի: Ընդ որում վերջերս սիրիական քրդերին Սաուդյան Արաբիայի ցուցաբերած աջակցությունը  նյարդայնացնում էր Թուրքիային, ով նրանց ահաբեկիչներ է համարում:

Մրցակցություն եւ կոնֆլիկտ

Իրանա-սաուդյան մրցակցությունը մեծ ուշադրություն գրավեց, բայց Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ մրցակցությունը նույնպես իրական քաղաքական հետեւանքներ է ստեղծում՝ տարածաշրջանի սուննի երկրներին գրավելով Անկարայի կամ Էր Ռիադի ճամբար: Քանի որ Թուրքիայի քաղաքական մոդելը սպառնում է այնպիսի կառավարություններին, ինչպիսին Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրություններն են, այս երկու պետությունները միացել են Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային ջանքերին: Բայց մյուս սուննի կառավարությունները, ինչպես Կատարը, Թուրքիային ավելի են մոտեցել, որովհետեւ Դոհան իսլամական քաղաքականությանն աջակցում է որպես գլոբալ մուսուլմանական համայնքների հետ ավելի խորը հարաբերությունների ձեւավորման միջոց: Նրանցից որոշները, ինչպես՝ Հորդանանն ու Լիբանանը, փորձում են օգուտ ստանալ երկու ճամբարից էլ: Թուրքիան Թունիսում փորձեց աջակցել Էննահդի իսլամական կուսակցությանը, որ նրան օգնի հակազդել առավել աշխարհիկ կուսակցություններին, ինչը Սաուդյան Արաբիային դրդեց վերջիններին աջակցելու ջանքեր ձեռնարկել (մի փոքր անհաջող): Սաուդյան Արաբիան նաեւ ձգտում էր թուլացնել Աֆրիկան արտահանման շուկա դարձնելու Թուրքիայի կարողությունը՝ խափանելով Թուրքիայի ներդրումային ջանքերը: Աֆրիկյան տնտեսություններն ամրապնդելով՝ Սաուդյան Արաբիան կկարողանա նրանց օգնել եւ հնարավորություն տալ հետ մղել Թուրքիայի հետ ավելի կոշտ գործարքները:

Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, որպես մրցակիցներ, մեկը մյուսի թույլ տեղը խոցելու եղանակները գտել են: Քանի որ քրդական ինքնավար քաղաքականության զարգացման կանխումը Թուրքիայի անվտանգության գլխավոր նպատակն է, Անկարային ավելի են նյարդայնացնում Սաուդյան Արաբիայի եւ Ծոցի երկրների ջանքերը՝ կապված Իրաքի եւ Սիրիայի քրդերի հետ: Սաուդյան Արաբիան նաեւ հանդես է գալիս Կատարին Թուրքիայի աջակցության դեմ: Էր Ռիադը հատկապես ցանկանում է Անկարային խանգարել Կատարում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու հարցում: Ավելին՝ երկրները Լիբանանում բարդ քաղաքական սպեկտրում աջակցել են տարբեր խմբերի՝ ինչ-որ իմաստով բորբոքելով Բեյրութի քաղաքական խնդիրները:

Տնտեսական կապեր

Չնայած մրցակցությանը, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի աճող տնտեսական կապերը կարող են մեղմել լուրջ բեկման հնարավորությունը՝ հատկապես պաշտպանության ոլորտում: Թուրք-սաուդական պաշտպանական համագործակցությունը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերին, երբ երկու երկրները վավերացրին համագործակցության մասին համաձայնագիրը: 2017 թվականի վերջին Aselsan Corp. ընկերությունը, որը Թուրքիայի ամենակարեւոր պաշտպանական ընկերություններից մեկն է, Սաուդյան Արաբիայի Taqnia-ի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծեց, որը կոչվում է Saudi Defense Electronics Co. (SADEC): Ընկերությունն առաջին հերթին կենտրոնացած է էլեկտրոնիկայի վրա՝ ներառյալ ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի լրակազմեր եւ ինֆրակարմիր ընդունիչներ: Համատեղ ձեռնարկության շրջանակում Aselsan-ը եւ Taqnia-ն Սաուդյան Արաբիայում սկսեցին գործարան կառուցել: Թուրքիան առայժմ սպառազինության խոշոր խմբաքանակներ չի մատակարարել Սաուդյան Արաբիա, չնայած Անկարան բանակցություններ էր վարում Սաուդյան Արաբիային անօդաչու թռչող սարքեր վաճառելու շուրջ եւ հույս ուներ վաճառել իր «Ալթայ» տանկը, ինչպես նաեւ այլ զենք ու սարքավորումներ: Քանի որ երկկողմ պաշտպանական կապերը բեղմնավորման վիճակում են, Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ լուրջ տարաձայնությունը չի խոչընդոտի զենքի հետ կապված ընթացիկ գործարքների իրականացմանը, բայց դա, անկասկած, կխոչընդոտեր սաուդյան շահութաբեր շուկա դուրս գալու Անկարայի ձգտմանը, ինչը նշանակում է, որ կողմերից ոչ մեկը խզումից չի շահի:

Այս պահին հանգստությունը պահպանելով

Էր Ռիադի եւ Անկարայի խաղը դեռ անվտանգ է, քանի որ սաուդցիները փորձում են լուծել Խաշոգջիի հետ կապված ճգնաժամը:

Այսպիսով, ի՞նչ է ի վերջո ցանկանում Թուրքիան՝ Սաուդյան Արաբիայի առաջ Խաշոգջիի գործը թափահարելով: Տնտեսական առումով Թուրքիան հանգիստ կարող էր Սաուդյան Արաբիայից ֆինանսական աջակցության համար խնդրել փոխարենը դադարեցնել թուրքական լրատվամիջոցներում թագաժառանգի վրա ճնշումները կամ կարող էր Դոհայի համար, որը շրջափակման մեջ է, որոշակի դիվանագիտական օգնություն խնդրել: Քաղաքականության եւ անվտանգության ոլորտում Թուրքիան  նաեւ քրդերին սաուդյան աջակցության կանխման համար ուղիներ է որոնում:

Ի վերջո, սակայն թուրք-սաուդյան մրցակցության մեծ մասն առնչվում է քաղաքական եւ իշխանության ոլորտին, որոնցում այնպիսին անձինք ինչպիսիք են Մոհամմեդ բին Սալմանը եւ Էրդողանը, մրցակցում են հեղինակության համար, իսկ Անկարան եւ Էր Ռիադը փորձում են նվաճել սուննիական աշխարհի սրտերն ու ուղեղները:

Այս պահին Թուրքիան, կարծես թե, օգուտ է տեսնում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները չխզելու համար, սակայն դա երաշխիք չէ, որ նա չի փոխի իր կարծիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ