News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ալավերդիի պնձաձուլական գործարանի ճակատագիրը դեռ օդում կախված է։ Գործարանի 630 աշխատակիցներն արդեն մի քանի շաբաթ է՝ սպասողական վիճակում են։

Վաղն Ալավերդիում աշխատողների հետ հանդիպելու են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ու վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանը։ NEWS.am–ի հետ զրույցում Վարագ Սիսեռյանը նշեց, որ այժմ սպասում են «ՎՏԲ» բանկի պատասխանին։

««Վալլեքս գրուպի» հետ կապը միշտ կա, սակայն, որպեսզի ավելի գործնական քայլեր լինեն, կստանանք ՎՏԲ–ի պատասխանը, կփոխանցենք «Վալլեքս»–ին ու կշարժվենք առաջ։ Տարբերակներ կան, սակայն, դրանց մասին այս պահին չեմ ցանկանա խոսել, ես մեծ հույս ունեմ, որ առաջիկա 2-3 օրը հարցը կլուծվի»,– ասաց Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնած: Հոկտեմբերի 19–ին ընկերությունը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ:

Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով: Մեր հարցին՝ հնարավոր է այդ տուգանքը չեղարկվի, Վարագ Սիսեռյանն արձագանքեց. «Ամբողջովին չի չեղարկվելու, բայց մենք լուծում կարծես թե գտել ենք, բայց մանրամասներ չեմ ուզում հիմա փոխանցել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ