News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը մշտապես հետեւել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հատկապես քաղաքական կարգավորման սկզբունքներին: Այս մասին «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ նշելով, որ Հայաստանը մշտապես ձգտել է հենց բանակցային գործընթացին:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից, իշխանափոխությունից հետո առաջին շփումները հաստատվել են: «Արդեն 2 անգամ հանդիպել են ԱԳ նախարարները, քննարկումներ անցկացրել: Ակտիվ շփումներ են ընթանում համանախագահների մակարդակով: Նրանք մի քանի անգամ եղել են տարածաշրջանում, Նյու Յորքում հանդիպել են Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Ինչպես գիտեք, Դուշանբեում հանդիպել են նաեւ երկու երկրների առաջնորդները՝ Ալիեւը եւ Փաշինյանը, որի արդյունքում մշակվել է օպերատիվ գիծ, օպերատիվ կապ շփման գծում ֆորս-մաժորային իրավիճակների կանխման համար: Մենք հասկանում ենք, որ երկիրը կանգնած է մեծ քաղաքական իրադարձության առջեւ. ըստ էության, Սահմանդրությամբ կառավարման խորհրդարանական մոդելով երկրում խորհրդարանական ընտրությունները որոշիչ դեր ունեն, ուստի հասկանալի է, որ ցանկացած գլոբալ տնտեսական եւ աշխարհաքաղաքական նախագծերը, այդ թվում՝ բանակցային գործընթացը տարածաշրջանի համար այնպիսի կարեւորագույն հարցով, ինչպիսին ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, չի կարող բարձրացվել հիմա՝ մինչեւ ընտրությունները: Եվ հասկանալի է, որ դա տեղի կունենա ընտրություններից հետո»,- նշել է դեսպանը:

Տողանյանն ասել է, որ կառավրությունն ու Փաշինյանը քանիցս խոսել են այդ բանակցությունները վարելու պատրաստակամության մասին, հարցը քննարկելու պատրաստակամության մասին. «Բայց հասկանալի է, որ դրան պետք է հանձնառու լինեն նաեւ մեր հարեւանները: Այն իրավիճակը, որ առկա է շփման գծում՝ մշտական գնդակոծություններ եւ մեր զինծառայողների սպանություններ, ցավոք, նման լավատեսության տեղիք չեն տալիս: Բայց մենք ամեն դեպքում համոզված ենք, որ այս հակամարտությունը լուծվելու է հատկապես քաղաքական կարգավորման ճանապարհով եւ հատկապես բանակցային գործընթացով»:

Ի պատասխան այն հարցին, թե 2 երկրների առաջնորդների միջեւ օպերատիվ կապի շրջանակում բարձրացվո՞ւմ է արդյոք գնդակոծությունների հարցը, դեսպանը նշել է, որ այդ օպերատիվ խողովակը վերջերս է ստեղծվել, եւ այն չի նշանակում, որ դա խողովակ է 2 առաջնորդների միջեւ. «Դա փաստացի յուրատեսակ թեժ կապ է, օպերատիվ խողովակ ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ եւ այլն: Ի դեպ, պետք է ասեմ, որ Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումից հետո այդ խողովակի ստեղծմամբ շփման գծում համեմատաբար հանգիստ է, եւ կարելի է վստահաբար ասել, որ ընդհանուր ակտիվությունը ավելի է նվազել, քան մինչ այդ էր: Ուստի այս խողովակը ինչ-որ ձեւով նպաստել է շփման գծում իրավիճակի բարելավմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ