Ֆրանսիայում ձյան տեղումների հետեւանքով հոսանքազրկվել է շուրջ 195 հազար տուն: Այս մասին հայտնում է Enedis էլեկտրամատակարարման ընկերությունը:
Ձյան տեղումների հետեւանքով ամենաշատը տուժել են Լուարայի կենտրոնական հովիտ, Կենտրոնական Լիմուզեն եւ Օվերն Ռոնա Ալպեր շրջանները:
«Ներկայումս 195 հազար տների էլեկտրականություն չի մատակարարվում»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընկերության աշխատակիցները վերացնում են բնական աղետի հետեւանքները, փոխանցում է Gazeta-ն: