News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին եւ ծխախոտի դեմ պայքարի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԱՀԿ-ի պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարեւորել է Հայաստանում ծխելու դեմ արդյունավետ ու թիրախային պայքարի իրականացումը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարության առաջնայնությունն է ոչ միայն պայքարը ծխախոտի՝ որպես վատ երեւույթի դեմ, այլեւ առաջին հերթին հոգածությունը բնակչության առողջության մասին:

ԱՀԿ պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է իրենց՝ Հայաստան այցի հիմնական նպատակները եւ գոհունակությամբ խոսել ծխախոտի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամության մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի ընդունման պարագայում ՀՀ բնակչության առողջության բարելավման հնարավորությունները, խոսել ծխախոտի դեմ պայքարի միջազգային հաջող փորձի մասին` անդրադառնալով տարբեր երկրներում կիրառվող առանձին գործիքների արդյունավետությանը եւ Հայաստանում դրանց կիրառման նպատակահարմարությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ