News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը, սկսած ԽՍՀՄ-ի փլուզման հենց սկզբից, միշտ հետեւողականորեն եւ կառուցողականորեն կողմ է հանդես եկել ԱՊՀ-ի ներսում հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը։ Նոյմեբերի 2-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստին նվիրված «ԱՊՀ շրջանակներում տնտեսական փոխազդեցություն» թեմայով Մոսկվա-Աստանա-Բաքու-Բիշքեք-Երեւան-Քիշնեւ-Մինսկ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց «Ինտեգրում եւ զարգացում» հասարակական կազմակեպության նախագահ Արամ Սաֆարյանը։

Փորձագետի խոսքերով՝ Հայաստանում ԱՊՀ-ն կարեւոր հարթակ են համարում, եւ անգամ թավշյա հեղափոխությունից հետո հանրապետության նոր բարձրագույն պաշտոնատար անձը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է այն մասին, որ արտաքին քաղաքականության այդ ուղղությունը հայկական ժամանակակից իշխանությունների համար հետաքրքրություն է ներկայացնում։ «ԱՊՀ-ի հանդեպ Հայաստանի վերաբերմունքը հասկանալու համար պետք է նկատի ունենալ, որ մենք համաձայն ենք եւ հետեւողականորեն հանդես ենք գալիս հետխորհրդային տարածքում բազմամակարդակ համագործակցության եւ ինտեգրացիայի օգտին»,- հավելեց Սաֆարյանը։

Ընդ որում, նա ընդգծեց, որ ինչքան մեծ է Ռուսաստանի տնտեսական զարգացման աճը, այնքան նա ավելի գրավիչ է ԱՊՀ մյուս մասնակիցների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ