News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոյին եւ կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզմային, ովքեր Արցախ են ժամանել Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի եւ հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ:

Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այս հանդիպումը հարմար առիթ է՝ խոսելու մարդկային ու ժողովրդավարական այն արժեքների մասին, որոնք միավորում են երկու երկրների ժողովուրդներին՝ անկախ իրենց ծննդավայրից: Աշոտ Ղուլյանը նաեւ կարեւորել է մեկ տարի առաջ Արցախի եւ Բելգիայի միջեւ ձեւավորված ինստիտուցիոնալ հարաբերությունները՝ հատուկ նշելով «Արցախի Հանրապետություն - Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի» դերակատարությունը:

Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն առաջարկել է մտածել համագործակցության կոնկրետ օրակարգի ձեւավորման մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Ժան-Ժակ Ֆլաոն նշել է, որ խորհրդարաններն ու խորհրդարանականները պետք է կարողանան հարաբերվել առանց դժվարությունների, ինչը թույլ կտա ապահովել տնտեսությունների եւ այլ կարեւոր բնագավառների զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ միջկուսակցական  համագործակցության հնարավորություններին եւ խորհրդարանում ու քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանը վերաբերող թեմաներ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն - Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի» նախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամներն այնուհետեւ հանդիպել են «Արցախի Հանրապետություն - Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի» անդամների հետ:

Բարեկամության շրջանակի նախագահ Վահրամ Բալայանը, բացելով հանդիպումը, կարեւորել է հյուրերի այցը եւ հետագա հարաբերությունների ձեւավորումը՝ հաշվի առնելով ադրբեջանական ջանքերը՝ Արցախն արհեստականորեն մեկուսացնելու ուղղությամբ: Վահրամ Բալայանը նաեւ նշել է, որ Արցախը պետք է դիտարկել ոչ թե որպես տարածք՝ այլ ժողովուրդ, որն ունի արժանավայել կյանքով ապրելու իրավունք:

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են նաեւ երկու երկրների խորհրդարանական համակարգերին, դրանց կառուցվածքին եւ խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող թեմաների շուրջ:

Առավոտյան պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ