News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՊՀ-ի մայրաքաղաքը Մինսկից Կենտրոնական Ասիա տեղափոխելը կազմակերպության հիմնական հարցերը եւ նրա առջեւ կանգնած մարտահրավերները չի լուծի։ Նոյմեբերի 2-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստին նվիրված «ԱՊՀ շրջանակներում տնտեսական փոխազդեցություն» թեմայով Մոսկվա-Աստանա-Բաքու-Բիշքեք-Երեւան-Քիշնեւ-Մինսկ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Բելառուսի Հանրապետության նախագահին կից Կառավարման ակադեմիայի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Սերգեյ Կիզիման։

Նրա խոսքերով՝ խնդիրը անհրաժեշտ ֆինանսավորման բացակայությունն է։

«Բավական է բյուջեն 10-15 անգամ ավելացնել եւ, կարծում եմ, փող կգտնվի նաեւ PR-ի համար, որպեսզի Կենտրոնական Ասիայի երիտասարդությունն իմանա, թե ինչ օգտակար կազմակերպություն է սա, ինչ դեր է խաղում։ Այսինքն, ֆինանսավորման անբավարարության պայմաններում այլ տեղ կենտրոնական մարմնի տեղափոխումով, ցավոք, որեւէ արդյունք գործնականում չենք ստանա»,- պարզաբանեց Կիզիման։

Միաժամանակ, նա համաձայնեց, որ երիտասարդների հետ համապատասխան աշխատանք պետք է տարվի, սակայն հերթական անգամ հիշեցրեց, որ դրա համար եւս ֆինանսական հոսքեր են անհրաժեշտ։ Նույնը վերաբերում է նաեւ գիտահետազոտական բազայի զարգացմանը, ինչպես նաեւ՝ ԱՊՀ շրջանակներում նոր տեխնոլոգիաներին։

«1990-1991թթ․ շատ մեծ մոլորություն կար, թե առանձին ավելի հեշտ կլինի։ Այսպես ասած՝ առանձին ավելի շատ հաջողությունների կհասնենք, եւ տեխնոլոգիաներն էլ ավելի լավ կզարգանան, եւ ավելի լավ կներդրվեն։ Այժմ, իհարկե, նման պատրանքներ ողջամիտ մարդիկ արդեն չունեն։ Կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է»,- մեկնաբանեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ