News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նորք Մարաշի «Զինված խմբի» գործով ամբաստանյալներից Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը կարծում է, որ բոլոր նախադրյալները կան, որպեսզի համաներումը տարածվի նաեւ այդ գործով անցնող անձանց նկատմամբ։

Համաներման նախագծի համաձայն, այն կիառվելու է «Սասնա ծռերի» եւ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով անցնող անձանց նկատմամբ, եթե համաձայնություն տան տուժողները։

«Կուզեի, որ համաներումը տարածվեր նաեւ Նորքի գործով անցնող անձանց վրա, ինչպես որ «Սասնա ծռերի» նման, հատկապես որ զոհեր չկան։ Խնդիրը բարձրացվել է, հրապարակայնացվել է, վստահ եմ՝ իրենք տեսնում են խնդիրը, եթե ցանկություն ունենան, կարող են ներառել նաեւ մեր գործով անցնող անձանց, սակայն, չգիտեմ՝ ցանկություն ունեն, թե չէ»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը։

Պաշտպանը հիշեցրեց, որ «Զինված խմբի» գործով անձինք որեւէ ակտիվ գործողություն չեն կատարել, հետեւաբար, բոլոր նախադրյալները կան, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես համաներում կիրառվի։

Նշենք, որ համաներման նախագիծն Ազգային ժողովում քննարկվելու է հոկտեմբերի 31–ի արտահերթ նիստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ