News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե խնայողություններ ունենայի, ես դրանք կպահեի հայկական բանկերում: Հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այս մասին ասաց Խնայողության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ: 

Նրա խոսքով՝ հայկական արժույթը բավականին կայուն է, եւ Հայաստանում ավանդներ ու ներդրումներ իրականացնելու ռիսկերը բավականին ցածր են, ինչը վկայում է Հայաստանի Կենտրոնական բանկի եւ բանկային համակարգի լավ աշխատանքի մասին:

«Ես իմ խնայողությունները կպահեի հայկական բանկերում, եթե ունենայի, սակայն իմ որոշ խնայողությունները Գերմանիայում անշարժ գույքի մեջ եմ ներդրել, եւ այս պահին չեմ կարող հայկական բանկերում դեպոզիտային հաշիվ բացել»,- ասաց դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտադի՞ր է իր փողերը հայկական բանկերում պահել, քանի որ այստեղ գործող ավանդների տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան Գերմանիայի բանկերում:

«Բայց ես, անկասկած, խորհուրդ եմ տալիս փողը բանկերում պահել, եթե դրանց հանդեպ վստահությունը բարձր է»,- նշեց Քիսլերը:

Նա հայտնեց, որ Գերմանիայում փող խնայելը պատմականորեն ձեւավորված ավանդույթ է, եւ այս պահին, այդ թվում՝ այս միջոցառման շրջանակում, դիտարկվում է Հայաստանում տնտեսման գերմանական մոդելի ներդրման հնարավորությունը:

«Այսօր ավանդների տոկոսադրույքները բավականին ցածր են ամբողջ աշխարհում, եւ հարց է ծագում՝ արդյոք պե՞տք է դրամական միջոցներն այսպիսի պայմաններով բանկերում պահել: Կարծում եմ՝ այո, քանի որ փողի տնտեսումը քո ապագան կանխատեսելու հնարավորություն է տալիս: Սա է հենց տնտեսման գերմանական մոդելը, որն ամբողջ աշխարհում երաշխավորված է որպես արդյունավետ, եւ մենք ուսումնասիրում ենք՝ հնարավո՞ր է արդյոք այն Հայաստանում կիրառել եւ հայկական բանկերն արդյոք պատրա՞ստ են քաղաքացիներին նման օժանդակություն ցուցաբերել»,- ասաց դեսպանը:

Խնայողության միջազգային օրը աշխարհում ամեն տարի նշվում է հոկտեմբերի 31-ին: 1924 թվականի հոկտեմբերի 27-ին 29 երկրների խնայբանկերի ներկայացուցիչները հանդիպել են Միլանում իրենց առաջին Խնայողական բանկերի միջազգային կոնգրեսում:

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հայկական բանկերի ներգրաված ավանդները տարեկան կտրվածքով աճել են 13,4 տոկոսով՝ 2018-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 2.812 տրլն դրամ (5,8 մլրդ դոլար): Ավանդների տոկոսադրույքները 2018-ի սեպտեմբերին կազմել են 8,63 տոկոս՝ մեկ տարի առաջ 8,62 տոկոս էր:

Հոկտեմբերի 31-ին՝ Կոնգրեսի վերջին օրը, ծնվել է ամեն տարի այդ օրը որպես Խնայողության (կուտակումների) համաշխարհային օր նշելու գաղափարը: Իտալացի պրոֆեսոր Ռավիզան այդ օրը հռչակել է Խնայողության միջազգային օր: 1989 թվականին Խնայողության միջազգային օրը աշտոնապես ամրագրվել է ՄԱԿ դիկրեկտիվով: Հայաստանում այս օրն արդեն 7 տարի նշվում է: Միջոցառումը կազմակերպվել է Գերմանական խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ