News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանների սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը պատժից կազատվեն դատական կարգով, ոչ թե համենարման արդյունքում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը։

Նշենք, որ Համաներման մասին օրենքի նախագծով՝  «Սասնա ծռեր» խմբի երկու անդամների վրա համաներումը չի տարածվի, քանի որ նրանք մեղադրվում են սպանություն կատարելու մեջ։

«Պարզ է, որ համաներումը չի կարող տարածվել այս մեղադրանքի վրա, պարզ է նաեւ, որ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը քրեական պատասխանատվության չեն կարող ենթարկվել։ Նրանք ապստամբներ են, իրենց ապստամբության իրավունքն են իրացրել եւ այլ տարբերակով են ազատվելու կալանքից, ոչ համաներմամբ։ Մի փոքր կարճ ապագայի հարց է, որը հետագայում կլուծվի»,–ասաց նա։

«Տարբեր մեխանիզմներ են հնարավոր, ես չեմ ուզում հիմա դրանց վերաբերյալ կանխատեսումներ անել։ Եթե նույնիսկ քրեաիրավական տեսանկյունից նայենք՝ Արմեն Բիլյանն ընդհանրապես կապ չունի իրեն առաջադրվող մեղադրանքի հետ։ Սմբատ Բարսեղյանին երկու անձի մեղադրանք է առաջադրվում, նա  Յուրի Տեփանոսյանի սպանության հետ կապ չունի, քանի որ նրա տեսադաշտը փակ էր բարձր պարիսպով, իսկ Գագիկ Մկրտչյանը վիրավորվել է պատահական կրակոցից, ինձ հայտնի չէ, թե ով է այդ կրակոցն արձակել, բայց Արմեն Բիլյանը դրա հետ կապ չունի, իսկ Արթուր Վանոյանի դեպքն ինքնապաշտպանություն է, ուրիշ ոչինչ։ Այս համատեքստում էլ ես պատկերացնում եմ այն հնարավոր մեխանիզմները, որոնք հանգեցնելու են Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի ազատությանը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց  Համաներման մասին օրենքի նախագիծը։

Համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով  հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, ովքեր չեն մեղադրվում սպանություն կատարելու մեջ եւ եթե համաներման  դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ ֆիզիկական վնաս կրած տուժողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ