Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից եւ հանձնել առանձնատան բանալիները: Այս մասին Tert.am –ին  հայտնել է Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

Վերջինս ավելացրել է, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում: