Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արեւելյան` 3-8 մ/վ: 
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ի ցերեկը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 8-10 աստիճանով:

NEWS.am–ին «Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,

Կոտայքի լեռներում՝ -3+2, ցերեկը` +10+13,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +3+5, ցերեկը` +12+14,

Գեղարքունիքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,

Լոռիում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+14,

Տավուշում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+15,

Արագածոտնի լեռներում՝  -3+2, ցերեկը` +10+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +3+5, ցերեկը` +13+15,

Արարատում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+16,

Արմավիրում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+16,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը` +10+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +14+16,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +10+13,

Արցախում՝ գիշերը` +5+8, ցերեկը՝ +10+14: