News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Անասնաբույժները Թբիլիսիի կենդանաբանական այգում սկսել են 23-ամյա Գրանդ փղի վիրահատությունը՝ պետք է հեռացնեն նրա երկրորդ ժանիքը, փոխանցում է «Sputnik-Գրուզիան»:

Առաջին կոտրված ժանիքը հեռացվել էր 4 տարի առաջ: Այդ ժամանակ Գրանդը թբիլիսցիներին ստիպել էր նյարդայնանալ, որոնք վիրահատությանը հետեւում էին առցանց:

«Հարավային Աֆրիկայից եկել են վիրաբույժ ստոմատոլոգը եւ անեսթեզիոլոգը: Նրանք հատկապես փղերի հետ աշխատելու ահռելի փորձ ունեն: Անկասկած, ներգրավված են նաեւ մեր անասնաբույժները: Վիրահատության ժամանակ կաշխատի նվազագույնը 10 մարդ»,- լրագրողներին ասել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:

Այս պահին փղին արդեն անեսթեզիա են կատարել, եւ վիրահատությունը սկսվել է:

Վիրահատության ընթացքին հետեւող լրատվամիջոցների համար խիստ կարգավորումներ են սահմանվել: Դրանք անհրաժետ են անասնաբույժների համար առավելագույն խաղաղ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար:

Մի ժանիքի հեռացումը տեւում է մի քանի ժամ, իսկ նարկոզի տակ նման խոշոր կենդանու երկար մնալը բավականին վտանգավոր է: Դեպքեր են պատահել, երբ վիրահատության ավարտից հետո չի հաջողվել փղին նարկոզից հանել, եւ կենդանին սատկել է:

Վեց տոննա կշռող Գրանդին Թբիլիսի էին բերել 2014 թվականի հունիսին Երեւանից: Այդ ժամանակ Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակություն» կատարել՝ թբիլիսյան Մալկե էգ փղին փեսացու էր պետք: Իսկ նրա որդին՝ 6-ամյա Բունկան Երեւան է ուղեւորվել Գրանդի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կատվի մեծության անոմալ փոքր հորթ է հայտնաբերվել
Նորածին թերհաս կենդանուն անվանել են «աշխարհի ամենափոքր կով»:...
Դեկտեմբերի 10-ը՝ Կենդանիների իրավունքների միջազգային օր
Մեր մոլորակի ԲՈԼՈՐ կենդանի էակները կյանքի եւ տառապանքներից պաշտպանության իրավունք ունեն...
Ալյասկայում քաղաքավարի որմզդեղնը դռան զանգն է տվել
Զույգը ստուգել է տեսախցիկների տեսագրությունները եւ պարզել, որ նրանց այցելել էր չափազանց քաղաքավարի որմզդեղնը...
Ավստրալիայում իրական Պիկաչու են գտել
Այս կենդանին պարզվել է վառ նարնջագույն մորթով աղվեսանման պարկամուկ է․․․
Գտնվել է Ավստրալիայից հսկա ցլի մրցակիցը Կանադայում
Այնուամենայնիվ, Գինեսի ռեկորդների գրքում ներառված ամենամեծ ցուլն աշխարհում Իտալիայում ապրող Բելինոն է․․․
Կանադայում սապատավոր կետը ջրավազան է ձեւացել՝ սնունդ հայթայթելու համար
Տեսանյությում մի հնարք էլ է հայտնվել. կետը ջրի մակերեւույթի մոտ բացում է երախը եւ նրա...
Ամենաշատ
Partner news