News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեկ՝ հոկտեմբերի 30–ին Ջավախքում ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի ազգականների եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ջավախքի նախընտրական շտաբի անդամների միջեւ։ Միջադեպի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի՝ Ջավախքում գտնվող շտաբի ղեկավար Աշոտ Ռաիսյանը եւ կուսակցության համակիրներ։ Նախնական տվյալներով՝ ծեծկռտուկի մասնակիցներից 4–ին տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպից հետո Ջավախք է այցելել եւ տուժածներին հանդիպել նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։

«Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Գրիգոլ Վաշաձեի՝ Ջավախքում գտնվող  նախընտրական շտաբում՝ Վրաստանի նախագահի երկու թեկնածուների՝  Սալոմե Զուրաբիշվիլիի եւ Գրիգոլ Վաշաձեի կողմնակիցների միջեւ:

Միջադեպի պատճառն ըստ՝ Ռստակյանի՝ Վրաստանի նախագահական ընտրություններն են։

«Ցավոք վեճը ոչ թե, օրինակ հայոց լեզվի կարգավիճակի շուրջ էր կամ ջավախահայերի ինքնությանը վերաբերող այլ խնդիրների, այլ Վրաստանում կայացած ընտրությունների։ Այս մարդիկ հայեր են, նույն քաղաքում կողք կողքի են ապրում եւ վատ է,  որ իրենց հարաբերությունները վատթարանում են »,– ասաց նա՝ նշելով, որ Ջավախքում գործող հասարակական կազմակերպություններն ամեն ինչ անում են, որ առաջացած կոնֆլիկտը  չխորանա։

Նշենք, որ դեպքի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28–ին Վրաստանում կայացած  նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որեւէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50%–ը, արդյունքում մինչեւ դեկտեմբերի 2–ը կկայանա  ընտրությունների 2–րդ փուլը։

Նշենք, որ ընտրությունների արդյունքում՝ Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 38,63 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակից Գրիգոլ Վաշաձեն՝ 37,73 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ