News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկա 30 տարում մահաբեր ամառային շոգը միայն կվատթարանա, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հետազոտության արդյունքները:

Ածխածնի արտանետումները դանդաղեցնում են օդային հոսանքները: Գիտնականների խոսքով՝ սա նշանակում է, որ էքստրեմալ եղանակային պայմանները սովորականից ավելի երկար կտեւեն, ինչով է նաեւ բացատրվում բարձր մթնոլորտային ճնշումը, որը 2018 թվականին գրանցվել էր Մեծ Բրիտանիայում:

Շոգի հետեւանքով Անգլիայում եւ Ուելսում մահացել էր 1000 մարդ: Քալիֆորնիայում շոգն ու երաշտը նույն ժամանակահատվածում անտառային հրդեհների ամենավատթար սեզոնի պատճառն էին դարձել: Կլիմայական մոդելները հաշվի չէին առել այս երեւույթը եւ թերագնահատել ապագա երաշտների ու ջրհեղեղների թիվը, հայտարարել են փորձագետները:

Միջազգային հետազոտական խումբը հայտնաբերել է, որ Արկտիկայում տաքացումը, որն առաջանում է վառելիքի հանածո տեսակների այրմամբ, դանդաղեցնում է օդային հոսանքները, ինչը հանգեցնում է անոմալ եղանակի: Մասնավորապես՝ մեծանում է ջերմային ալիքների հաճախությունը, որը պահպանվում է շաբաթների կամ ամիսների ընթացքում, ինչը կլիմայագետներն անվանում են քվազիռեզոնանսային ամպլիֆիկացիա (QRA): 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ