Թուրքիայի Մարդին նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Hurriyet-ին:
Տեղեկատվության համաձայն, նահանգում ոստիկանության կողմից անցկացված գործողության արդյունքում հայտնաբերվել է ականապատ բեռնատար, որի մեջ 250 կգ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել: Գործողության ընթացքում ձերբակալվել է հինգ մարդ, ովքեր մտադիր էին ահաբեկչական հարձակում իրականացնել քաղաքի կենտրոնում: Ձերբակալվածների անունները եւ գործողությունների մանրամասները չեն հաղորդվում: