News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Որքանով ինձ հայտնի է Վահագն Հարությունյանը զանգահարել է քննիչներին և հայտնել, որ կարող է ասել իր գտնվելու վայրը , սակայն Հայաստան գալու մտադրության մասին չի բարձրաձայնել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Խոսքը Մարտի 1–ի գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է, ում նախօրեին ՀՔԾ–ն մեղադրանք է առաջադրել ապացույցներ կեղծելու համար։

Հարցին, թե Վահագն Հարությունյանի հետ կապված բացահայտումով արդյոք կավելանա՞ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքների քանակը, ՀՔԾ պետը պատասխանեց.

«Երբ մեղադրյալին մեղսագրվող արարքների քանակն ավելանում է, որոշում է կայացվում առաջադրված մեղադրանքը լրացնելու, փոփոխելու մասին, այս պահին նման որոշում կայացված չէ, հենց որոշենք, որ բավարար ապացույցներ կան, Քոչարյանի մեղադրանքը փոփոխելու, լրացնելու մասով, այդ մասին դուք կիմանաք»։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Հիշեցնենք, որ Մարտի մեկի գործով մեղադրյալի կարգավիճակում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ