News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շուկայում պահանջարկի զարգացմանը զուգընթաց պետք է այդպիսի պրոցեսներ լինեն, իսկ մինչեւ հիմա չեն եղել, քանի որ բոլորը մտածել են՝ որքան պետք է անտառ կհատեն եւ ներքին պահանջարկը կբավարարվեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր չէ արդոք ներկրել քարածուխ եւ վառելափայտ՝ այդպիսով պահպանելով անտառները:

«Ոչ մեկի մտքով չի անցել փայտանյութը ներկրել, հակառակը՝ արտահանել են, ինչը աբսուրդ է: Կարծում եմ՝ կկարողանանք ներքին արտադրության խթանման զուգընթաց որոշ ժամանակում այդ խնդիրը լուծել, որովհետեւ կան տեխնոլոգիաներ, մասնավորապես, Սյունիքի մարզում փորձարկվում է տեխնոլոգիա, երբ ծղոտից պատրաստվում է վառելիք, որոնք կոչվում են բրիկետ, եւ իրենց կալորիականությամբ շատ ավելի բարձր են քան փայտանյութը»,- ասաց Փաշինյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ փայտանյութի խնդրի հետ կապված հանձնարարական է տվել, որ սանիտարական հատման շրջանակներում ապահովվի գյուղերի պահանջարկը. «Բայց մյուս կողմից, բոլորս հասկանում ենք, որ մենք անտառային ֆոնդի իմաստով արդեն աղետի եզրին ենք, ինչը սպառնալի է մեր երկրի կայուն զարգացման եւ հեռանկարի համար»: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ