News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների դեմ պատասխան միջոցների մասին, հաղորդում է ՌԴ կառավարության կայքը:

«Պատժամիջոցները կտարածվեն 322 անհատների եւ 68 իրավաբանական անձանց վրա: Որոշումն ուղղված է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դեմ ոչ բարեկամական գործողություններին հակազդեցությանը եւ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը», - ասվում է փաստաթղթի տեքստում:

Նշվում է, որ փաստաթղթի համապատասխան, հատուկ տնտեսական միջոցներ կկիրառվեն, որոնք նախատեսում են Ռուսաստանի տարածքում անկանխիկ միջոցների, ոչ փաստաթղթային արժեթղթերի եւ գույքի արգելափակում, ինչպես նաեւ Ռուսաստանի սահմաններից դուրս միջոցների փոխանցման արգելք:

Ուկրաինայի դեմ պատժամիջոցները կազդեն 360 ընկերությունների եւ ավելի քան 50 ֆիզիկական անձանց վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ