News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք պատրաստ ենք հայ–թուրքական հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, ԱԺ–ում ասաց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին։

«Բացառում եմ, որ մեր կառավարությունը եւ մեր ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որեւէ քայլ անել։ Ընդհակառակը, մենք այդ պայմանների գործադրմամբ ավելի կամրանանք եւ ի վերջո կհասնենք մեր ազգային նպատակներին»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը, մեջբերելով իր եւ փորձառու դիվանագետներից մեկի՝ հայ–թուրքական հարցի վերաբերյալ զրույցը, ասաց.

«Վերջերս մի շատ փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ ես նրան ներկայացրի Հայաստանի իրավիճակը։ Ասացի՝ մեր 4 սահմաններից 2–ը փակ են՝ Ադրբեջանի հետ սահմանը փալ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով եւ Թուրքիայի հետ սահմանը՝ նույնպես Ղարաբաղյան հակամարտության պատճառով»,–ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ աբսուրդ է, երբ  մի երկիր մյուս երկրի հետ հարաբերությունները կապում է երրորդ երկրի հետ նրա ունեցած հարաբերություններով։

«Կարող է թվալ, թե մյուս երկու սահմանները բաց են, բայց այդ սահմանները կիսաբաց են, որովհետեւ հայ–իրանական սահմանը, օրինակ ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ–ի եւ Իրանի հետ հարաբերությունների եւ մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։ Հայ–վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ, վատ եղանակային պայմանների կամ աշխարհաքաղաքական պայմանների պատճառով։ Ես նրան ասացի, որ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կղզի է՝ առանց ծովի, եւ քանի որ դուք շատ փորձված դիվանագետ եք, կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե այս պայմաններում ինչպես պետք է վարվի Հայաստանը։ Սա վերջին փաստարկն էր, որը փորձված դիվանագետին օգնեց՝ ընդունել այն դիրքորոշումներն ու փաստարկները, որոնք մենք բերում էինք արտաքին քաղաքական շատ կնճռոտ մի հարցի քննարկման ժամանակ»,–ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը պնդեց հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ  նախկինում հայտնած տեսակետը.

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝  առանց նախապայմանների։ Խնդրում եմ որեւէ մեկը սա չմեկնաբանի, թե մենք այս դիրքորոշմամբ որեւէ կերպ նսեմացնում ենք 1915 թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետեւ Ցեղասպանության ճանաչման հարցը մեր ընկալմամբ Հայ–թուրքական հարաբերություններում խնդիր չէ։ Դա ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգության խնդիր է, դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային շարժմանը»,– ասաց նա

Փաշինյանը հիշեցրեց, որ հայ–թուրքական սահմանը փակ է Թուրքիայի կողմից՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառով։

 «Դա վատ քաղաքականություն է, որովհետեւ եթե որեւէ մեկը հույս ունի, թե Հայաստանի Հանրապետությանը կամ Ղարաբաղի ժողովրդին կարող է հարկադրանքի եւ սպառնալիքի ճանապարհով մղել Ղարաբաղյան հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, ինքն ուղղակի սխալվում է»,–ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ