News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Նա, նաեւ նշել է.

«Մեր Քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի եւ պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը: Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար:

Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները եւ դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրեւ մարդու իրավունքներ եւ ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երեւույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է՝ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպը իբրեւ մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել եւ կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց՝ սրբագրելու իրենց ընթացքը:

Խստորեն մերժելի են եւ դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը եւ համասեռամոլության երեւույթի որեւէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար եւ սպառնալիք՝ մեր ազգի հարատեւությանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երկուշաբթի է․ հիշատակվում է «Անիծված թզենու» պատմությունը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ