News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը համարում եմ խոշոր, դիվանագիտական նվաճում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ Երեւանում կայացած հանդիպմանը:

«Բոլթոնի այցի հետ կապված մի հետաքրքիր բան տեղի ունեցավ. Ռուսաստանի ներկայացուցիչները ԱՄՆ ներկայացուցիչներին հիշեցրին, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, ԱՄՆ ներկայացուցիչները նույն բանը հիշեցրին ՌԴ ներկայացուցիչներին: Ես չեմ կարծում, որ նրանցից որեւէ մեկը մոռացել էր դրա մասին, քանի որ մենք մեր գործողություններով դա ցույց ենք տվել»,-ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ ինքը հանդիպել է Բոլթոնի հետ եւ այդ հանդիպման ընթացքում նույնիսկ նվազագույն նյուանս չի եղել, որ հայ ժողովրդին կարող է անհանգստանցել:

«Ընդհակառակը, ես այդ հանդիպումը համարում եմ խոշոր, դիվանագիտական նվաճում: Հետագայում կասեմ, թե ինչն է պատճառը, որ այսպես եմ ասում: Մնացածը, թե հարցազրույցներում ով ինչ կասի... Մեր հանդիպման բովանդակությունը որեւէ կապ չունի այն մտահոգությունների հետ, որոնք հնչում են հայկական իրականության մեջ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ