News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) հրապարակել է 2017 թվականի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսը (ՔՀԿ ԿԻ), որում Ադրբեջանը գնահատվել է որպես Եվրոպայի եւ Եվրասիայի ամենադաժան երկիրը քաղհասարակության նկատմամբ. այս ցուցանիշով Ադրբեջանն անգամ գերազանցել է Ռուսաստանին եւ Հունգարիային:

Ադրբեջանի կայունության ընդհանուր ցունանիշը գնահատվել է 6.0, որը նշանակում է, որ կայունությունը երկրում խափանված է:

Նշենք, որ կայունության ինդեքսը հաշվվում է 1-7 ցուցանիշով` հակադարձ համեմատական կարգով (որքան բարձր է ցուցանիշը, այնքան ցածր է կայունությունը տվյալ երկրում կամ ոլորտում), եռաչափ համակարգով. 1-3 ցուցանիշի դեպքում կայունությունը բարձր է, 3-5-ի դեպքում` բարելավման ընթացքի մեջ է, իսկ 5-7-ի դեպքում` խափանված է:

Ըստ զեկույցի տվյալների` 2017-ին Ադրբեջանում քաղհասարակական կազմակերպությունների վրա սարսափելի ճնշումը շարունակվել է, կառավարությունը կրկին կամայականորեն միջամտել է դրանց գործունեությանը եւ հետապնդել մարդու իրավունքների եւ քաղաքական ակտիվիստներին, արգելակել է քաղհասարակական կազմակերպությունների առաջնորդների ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, ինչպես նաեւ սառեցրել կազմակերպությունների բանկային հաշիվները:

Նշվում է, որ 2017 թվականի մարտին Ադրբեջանը դուրս է եկել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունից (ԱՃԹՆ)` նախորդ տարիների ընթացքում քաղհասարակության մասնակցության բավարար առաջընթաց չապահովելու պատճառով:

Իրավական դաշտի կայունության ցուցանիշը 2017-ին նախորդ տարիների համեմատ ավելի է վատացել. ՔՀԿ-ների` հատկապես կառավարությանը քննադատողների նկատմամբ ոտնձգություններն ու հետապնդումները շարունակվել են, գրանցման հետ կապված կրկին խնդիրեր են եղել: Տարվա սկզբի օրենսդրական փոփոխություններով սահմանափակվել է կանխիկ փոխանցումների թույլտությունը, իսկ հոկտեմբերին Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններով բոլոր անձանցից, այդ թվում` ՔՀԿ-ներից պահանջվում է իրավաբան վարձել դատական գործունեություն ծավալելու համար, ինչը խիստ սահմանափակում է ՔՀԿ-ների ունեցած իրավական տեղեկատվությունը:

ՔՀԿ-ների մասին հասարակական կարծիքը շարունակել է մնալ բավականին բացասական, քանի որ դրանց չի հաջողվել դիմադրել կառավարության կողմից մամուլի հարձակումներին: Այդ նպատակով կառավարությունն իրեն հավատարիմ րագրողներին շնորհել է մեդալներ, մրցանակներ, դրամական պարգեւներ, իսկ 255 լրագրող էլ պարգեւատրվել է բնակարանով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ