News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ձեր սխալ որոշումը չխանգարեց, որ Արտակ Բեգլարյանը պաշտպանի Արցախի իրավունքներն ու շահերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հոկտեմբերի 31-ին Խորհրդարանի կողմից Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ Բեգլարյանի մարդկային եւ մասնագիտական բարձր որակների մասին լրացուցիչ գրելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա: Բայց, առիթն օգտագործելով, ցանկանում եմ իմ բաժին անդրադարձը կարտարել…

Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը գերազանցությամբ ավարտելով, այնուհետեւ՝ կրթություն ստանալով Հունաստանի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ Արտակ Բեգլարյանը 2011թ. ցանկություն էր հայտնել ուսումը շարունակել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, որին, սակայն, դեմ էր արտահայտվել այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատճառաբանելով Արտակի ֆիզիկական սահմանափակումները: Նալբանդյանը սկզբունքորեն մերժեց անգամ իր այդ որոշումը փոխելու կապակցությամբ երկու վարչապետների՝ իմ եւ Տիգրան Սարգսյանի խնդրանքները:

Այդ ամենը, իհարկե, չխանգարեց Արտակին ավելի որակյալ կրթություն ստանալու Լոնդոնի Համալսարանական քոլեջում, Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության ամերիկյան դպրոցում եւ այլուր:

ԱՀ վարչապետի օգնական աշխատելու տարիներին Արտակը որոշեց դատարանի միջոցով վիճարկել Նալբանդյանի այդ որոշումը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Օբյեկտիվ պատճառներով ես նրան խնդրեցի գործի կեսից դատական պրոցեսը չշարունակել, բայց խնդիրը մարդկային առումով շարունակ մտահոգում էր ինձ:

Եվ այսօր Արտակի արձանագրած հաջողությունների կապակցությամբ չեմ կարող չհայտնել ուրախությունս եւ, դիմելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին, ասել, որ չնայած Ձեր սխալ որոշմամբ Արտակ Բեգլարյանը զրկվեց դիվանագիտական դպրոցում կրթություն ստանալու իրավունքից, դա չխանգարեց, որ նա այսօր ներքին եւ միջազգային հարթակներում պաշտպանի արցախցիների իրավունքներն ու շահերը՝ որպես ԱՀ մարդու իրավունքների պաշտպան:

Թեմայի վերաբերյալ կա եւս մի գաղտնիք, որի մասին կխոսեմ տարիներ անց…

Արտա՛կ, նայում եմ քեզ ու հիանում քո ամուր կամքով, կյանքի հանդեպ քո ունեցած սիրով՝ չնայած, որ այն շատ դաժան է գտնվել քո նկատմամբ… Վաղ հասակում պատերազմի դաշտում կորցրել ես հորդ՝ իմ մարտական ընկերոջը, այնուհետեւ այդ չարաբաստիկ ռումբի պայթյունը, որ քեզնից խլեց տեսողությունդ, ապա եւ մայրիկիդ կորուստը… Մանկահասակ երեխայի համար արդյո ՞ք շատ չէին կյանքի այսօրինակ դառը հարվածները: Բայց քո տոկունությունը ավելի ամուր եղավ այդ պայքարում, եւ դու հաղթեցիր:

Արտակ ջան, ընդունի ՛ր ջերմ շնորհավորանքներս այդ նոր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ՝ քո աշխատասիրությամբ եւ ունեցած մեծ պատասխանատվությամբ դեռ մեծ բարձունքներ ես նվաճելու հանուն արցախցիների իրավունքների եւ շահերի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ