ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 1-ին, կազմել է 486.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.31 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.6 դրամ (աճել  է 2.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 627.8 դրամ (աճել է 8,67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.42 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 224.32 դրամ, ոսկի՝ 19,005 դրամ, պլատին՝ 13,046 դրամ: