News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2018 թվականին կլինի 4280 դոլար, իսկ 2019-ին՝  4604 դոլար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ եկող տարվա համար երկու ցավալի կանխատեսում կա, մեկը պղնձի միջազգային գների նվազումն է, մյուսը՝ Ռուսաստանում տնտեսական աճի նվազումը:

Ջանջուղազյանը նշեց, որ այս տարվա համար կանխատեսված էր 4,5 տոկոս աճ, սակայն իրենք բարելավել են կանխատեսումը՝ հասցնելով 6,5 տոկոսի, սակայն ամենայն հավանականությամբ, այս տարվա տնտեսական աճը կտատանվի 4,9-5,9 տոկոսի սահմաններում:

«Հարկային հարկեր/ՀՆԱ ահարաբերակցությունը 20,3 տոկոսից 2019-ին կդառնա 20,7 տոկոս: 2019 թվականին հարկային եկամուտները կկազմեն 1 տրլն 399 մլրդ դրամ: բյուջեի դեֆիցիտը 2018-ին կկազմի 161 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 152 մլրդ դրամ: Պարտքի սպասարկման համար նախատեսվում է 2019-ին ծախսել 157 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ 2,3 տոկոսը, իսկ 2018-ին այն կազմում էր 1-2 տոկոս:

2019 թվականիպետական բյուջեի երկամուտները կազմել են 1տրլն 491 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրլն 642 մլրդ դրամ»,-ընդգծեց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ կապիտալ ծախսերի զգալի աճ կա այս տարվա համեմատ:

Նրա խոսքով, 2019-ին պետական պարտքը կկազմի 6,953 մլրդ դոլար, որը ՀՆԱ-ի 49,7 տոկոսն է: Արտաքին պարտքը ընդհանուր պարտքի մեջ 78 տոկոս է կազմում: «Հայաստանը շարունակում է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,-ասաց ֆինանսների նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
Ամենաշատ