News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի արտաքին լուսավորության  համակարգում էներգախնայողության ծրագրի առաջարկ է ներկայացրել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, այսօր՝ փետրվարի 14-ին Երեւանի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ: 

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ծրագիրը Ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, կներկայացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին: Ծրագրի արդյունքում, փորձագիտական հաշվարկներով,  մայրաքաղաքում էներգածախսերը կկրճատվեն շուրջ 4 անգամ:

«Քաղաքապետարանը համագործակցության համար բաց է ցանկացած բնագավառում եւ ակնկալում է ՄԱԿ–ի աջակցությունն այն ոլորտներում, որոնք կնպաստեն Երեւանի զարգացմանը» – նշել է քաղաքապետը, կարեւորելով գործակցությունը հատկապես քաղաքային կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման, առողջապահական, տրանսպորտի, կոմունալ տնտեսության կառավարման, կրթական եւ մի շարք այլ ոլորտներում:

«Այսօր մեզ համար շատ կարեւոր է Երեւանում գրավիչ բիզնես միջավայրի ստեղծումը եւ ներդրողների գրավումը: Իմ համոզմամբ, կան մի շարք ոլորտներ, որոնք ավելի լավ կարող են կառավարվել մասնավոր հատվածի կողմից: Քաղաքապետարանն այդ դեպքում միայն վերահսկողական գործառույթներ կիրականացնի», –ընդգծել է քաղաքապետը:

Կարեն Կարապետյանը ողջունել է նաեւ տիկին Գերչեւայի կողմից ներկայացված «Գեղեցիկ Երեւան» ծրագիրը, որի գաղափարը Երեւանը զբոսաշրջության տեսանկյունից առավել գրավիչ դարձնելն է:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ավելի առարկայական քննարկել առաջարկված եւ նախատեսվող համատեղ ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ