News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ-ում, որն օրենքի ուժով արդեն ցրվել է, ՀՀԿ խմբակցությունը նոր պատգամավոր ունի: Այսօր՝ նոյեմբերի 2-ին ԿԸՀ արտահերթ նիստում հաստատվեց համապատասխան արձանագրությունը, ըստ որի պատգամավորի մանդատից հրաժարված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին կփոխարինի Նաիրա Կարապետյանը:

Թեեւ ՀՀԿ համապետական ցուցակում Ռուզաննա Մուրադյանի հաջորդում է Վահրամ Մկրտչյանը, սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ըստ օրենսդրության մանդատը տրվում է ՀՀԿ համապետական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Կարապետյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեկ շաբաթ առաջ մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Հիշեցնենք, որ Ռուզաննա Մուրադյանը անտեսել էր ՀՀԿ հայտարարությունը եւ կողմ էր քվեարկել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

Հիշեցնենք, որ թեեւ երեկ ԱԺ-ն օրենքի ուժող արձակվել է, սակայն այն կշարունակի աշխատանքները մինչեւ նոր Ազգային ժողովի առաջին նիստը:

Տպել
Ամենաշատ