News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի որդին բանակից չի խուսափի: Այս մասին նա նշեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այն փաստին, որ կառավարությունը  դրական եզրակացություն է տվել Արթուր Աղաբեկյանի որդուն մինչեւ 2012-ի գարնանային զորակոչը պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրելու հարցին:

Աղաբեկյան կրտսերը` Մխիթար Աղաբեկյանը  2009-ին ընդունվել է Կանադայի Սենեկայի կիրառական արվեստների ու տեխնոլոգիաների քոլեջ:

Թերթերից մեկն այս կապակցությամ նկատել էր, թե Աղաբեկյան ավագը չի ուզում իր որդին ծառայի, «քանի որ բոլորից լավ գիտի բանակում արտամացած հոռի բարքերը»: «Այդ թերթի տված գնահատականը չէ, որ պետք է հիմք հանդիսանա, որպեսզի ես գնահատեմ, թե մեր բանակում ինչ է կատարվում: Ես գիտեմ մեր բանակի ե՜ւ լավը, ե՜ւ վատը, եւ դա ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ իմ որդու ծառայության վրա»,-հայտարարեց Աղաբեկյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե անգամ ռազմական գործողություններ սկսվեն, ապա, որպես ՀՀ օրինակելի քաղաքացի, իր որդին պետք է ծառայի ոչ թե խաղաղ, այլ  գործողությունների առումով ամենատաք զորամասերում: «Կարծում եմ, որ իմ որդու հայրն արժանի է, որպեսզի իր որդին ծառայի այդպիսի  պայմաններում»,-նշեց պաշտպանության նախարարի նախկին տեղակալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ