News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց եւ պատժամիջոցների վերսկսումից հետո Եվրոպային, Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ է արել ներկայկացնել եւ իրականացնել  Իրանի կորուստների փոխհատուցման միջոցների վերջնական փաթեթը: Այս մասին նախագահը գրել է Financial Times-ում:

Ռոհանին նշել է, որ աշխարհը բախվում է բազմաթիվ խնդիրների հետ, այդ թվում տնտեսական, սոցիալական ճգնաժամների, քսենոֆոբիայի, ահաբեկչության եւ ծայրահեղականության:

Ըստ նրա, վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դարձել է նոր եւ բարդ խնդիր, քանի որ Ամերիկան նոր մարտահրավերներ է ստեղծում միջազգային հարաբերությունների տարբեր ճակատներում:

«Ավելի լայն իմաստով առեւտրի, միջազգային պայմանագրերի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը եւ նրա նվաստացնող մոտեցումը, որով նա վերաբերում է անգամ ԱՄՆ-ի դաշնակիցներին, ցույց է տալիս, թե ինչպես է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը աշխարհակարգի համար նոր մարտահրավերներ առաջացնում:

Կարճ ասած, ԱՄՆ վարչակազմի միակողմանի քաղաքականությունը ռասայական խտրականության, իսլամաֆոբիայի եւ կարեւոր միջազգային պայմանագրերի, այդ թվում` Կլիմայի մասին Փարիզի Համաձայնագրի խաթարումը, սկզբունքորեն անհամատեղելի են Եվրոպայի բազմակողմ եւ այլ հասարակական-քաղաքական նորմերի եւ արժեքների հետ:

Կա եւս մեկ կարեւոր խնդիր, որը խորացնում է տրանսատլանտյան հարաբերությունները. Իրանի միջուկային համաձայնագիրը: Համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս  գալուց հետո Իրանը կառուցողական բանակցություններ է վարել մյուս մասնակիցների հետ: Նրանց օժանդակությունը արժեքավոր էր, բայց կարեւոր է, որ եվրոպական կողմերը, ինչպես նաեւ Չինաստանը եւ Ռուսաստանը, ներկայացնեն եւ իրականացնեն միջոցառումների վերջնական փաթեթ` միակողմանի եւ արտերկրյա պատժամիջոցների հետեւանքները փոխհատուցելու եւ մեղմելու համար, մինչեւ որ դրանք կկիրառվեն:

Այսօրվա տագնապալից աշխարհում դժվարությունները հաղթահարելու միակ ճանապարհը փոխադարձ շահերի  վրա հիմնված համաձայնեցված միջազգային ջանքերն են, այլ ոչ թե մեկ կամ մի քանի պետությունների կարճատես պահանջները», - ասել է Ռոհանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ