News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց  Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ անցկացվող 9-րդ ազգային կոնֆերանսին, որտեղ ներկայացրեց իր կարծիքները հեռահաղորդակցության ոլորտում ենթակառուցվածքային խնդիրների եւ զարգացման հիմնական հնարավորությունների վերաբերյալ։

«Ենթակառուցվածքներով պայմանավորված խնդիրներ եւ ՀՀ տնտեսության զարգացման հնարավորություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում քննարկվեց  երկու թեմա. «Առեւտուր եւ կայուն տնտեսական ինտեգրում» եւ «Ենթակառուցվածքներ ու էներգետիկ խնդիրներ»։

«ՀԳՀՄ-ն 9 տարի շարունակ սոցիալական գործընկերությունը խթանելու եւ տնտեսության մեջ առկա խնդիրներն արծարծելու նպատակով կազմակերպում է ազգային կոնֆերանսներ: Մենք շատ բարձր ենք գնահատում գործընկերների մասնակցությունը եւ աջակցությունը այս հարցում: ՏՏ-ն եւ հեռահաղորդակցությունը ՀՀ տնտեսության մրցունակության համար էական դերակատարություն ունեն, եւ մենք ուրախ ենք ողջունել այդ ոլորտի կազմակերպությունների մասնակցությունը եւ դրանց ներդրումը տնտեսության զարգացման գործընթացներում, մասնավորապես ցանկանում եմ նշել Հայաստանում Beeline-ի դերակատարությունը», - ընդգծեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։

«Ենթակառուցվածքների մշտական զարգացումը ՎԵՈՆ խմբի, այդ թվում եւ Հայաստանում Beeline-ի համար գլխավոր նպատակներից է։ Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ եւ զգալի ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների մեջ, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այսօրվա դրությամբ կապի ժամանակակից տեխնոլոգիաները առանցքային դեր են կատարում Հայաստանում բիզնեսի եւ տնտեսության զարգացման հարցում։ Իսկ մենք մեր կողմից ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել լավագույն պայմանները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կոնֆերանսի ընթացքում ուշադրություն է դարձվել այն խոչընդոտների կարգավորմանը՝ պայմանավորված ենթակառուցվածքներով, որոնք վերաբերում են էներգակիրներին, ՏՏ եւ հեռահաղորդակցմանը, ներմուծման-արտահանման գործընթացներին, ինչպես նաեւ ճանապարհներով պայմանավորված բեռնափոխադրման խնդիրներին։

Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական Բանկը եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային մի շարք կազմակերպություններ, սոցիալական գործընկերներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ դեսպաններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ