News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների Վարչապետների խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2019 թվականի մայիսի վերջին Աշգաբադում: Այս մասին ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է Աստանայում ընթացող Խորհրդի նիստում:

«Թուրքմենստանի առաջարկով որոշվել է Վարչապետների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2019 թվականի մայիսի վերջին Աշգաբադում, հավանաբար՝ մայիսի 31-ին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա:

Նրա խոսքով՝ Աստանայում նեղ կազմով նիստում վարչապետները կարծիքներ են փոխանակել Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հարցերի շուրջ: Արտահայտված բոլոր առաջարկները կվերլուծի ԱՊՀ գործկոմը՝ համապատասխան փաստաթղթեր պատրաստելու համար:

ԱՊՀ երկրների վարչապետները նիստի շրջանակում ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության մասին 18 փաստաթուղթ:

Դրանց թվում է միջուկային վթարի կամ ճառագայթման վթարային իրավիճակի առաջացման դեպքում փոխօգնության մասին համաձայնագիրը: Մյուս փաստաթղթերը վերաբերում են համագործակցությանը էներգետիկ մեքենաշինության ոլորտում, տեղեկությունների փոխանակման, թափոնների օգտագործման, հումանիտար հարցերում, մտավոր սեփականության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում:

ԱՊՀ Վարչապետների խորհուրդը որոշում է ընդունել  2019 թվականին հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման եւ զարգացման համար հատկացումներ կատարելու մասին: Համաձայնագիր է ստորագրվել նաեւ տիեզերքի հետազոտության համատեղ աշխատանքի մասին:

Կողմերը համաձայնեցրել են ԱՊՀ մարմինների 2019-2020 թվականների միասնական բյուջեն, Համագործակցության աշխատանքը որոշող այլ ֆինանսական եւ իրավաբանական փաստաթղթեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ