News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համաներման ակտի վերաբերյալ դժգոհություններ կունենան բոլոր նրանք, ովքեր իրենց այդ ակտի շահառու չեն համարում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ համաներումը չի տարածվելու 2015 թ. Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի անդամների վրա։

«Պետք է տարբերակել իշխանության յուրացումը իշխանափոխությունից, քանի դեռ չկա վերջնական դատական ակտ, մենք չգիտենք թե դա ինչով է ավարտվելու, մենք կանխակալ վերաբերմունք ունենք, որ դատարանները կանխակալ դատական ակտ են կայացնելու , որովհետև այդ դատական ակտերից մարդիկ դժգոհ են լինելու։ Սա կառավարության կամքն է, այն կառավարության, որը լեգիտիմությունը ունի և համաներման ակտն այս ձևով ստացել է միայն կողմ քվեներ»,–ասաց նա։

Զեյնալյանը նշեց, որ պետությունը պետք է կատարի իր պոզիտիվ պարտականությունները և պայքարի հանցավորության դեմ։

«Պետք է կարողանալ կանխարգելել հնարավոր հանցագործությունները»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Երեւանի 2800-ամյակին եւ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համաներման մասին օրենքի նախագիծը:

Համաներումը տարածվելու է ավելի քան 6500 քաղաքացիների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ