News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տարբեր մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքները շարունակում են զգալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքը: Ամռանն իրականացված շրջայցի ընթացքում, սահմանված չափորոշիչներով, ծրագրում ընդգրկվել էր նաեւ Սերոբյանների ընտանիքը:

Կիսավեր տարածքը, որում առանց ամուսնու երեխաներ է մեծացրել երիտասարդ տանտիրուհին՝ Վալյան, տարիներ առաջ գուցե լիարժեք տուն է եղել: Առանց տղամարդու հոգատար ձեռքերի մնացած հին տան պատերն ու տանիքը, սակայն, օրեցօր խարխլվել են: Խոհանոցը վերածվել է խորդանոցի, ննջասենյակը կահավորվել է անձրեւոտ ու ձնառատ եղանակին առաստաղից կաթոցը հաշվի առնելով:

Երիտասարդ մայրն իր զավակների հետ երկար ու ծանր փորձությունների ճանապարհով է անցել: Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը մնացել է արտերկրում, իսկ ընտանիքի բեռը՝ Վալյայի ուսերին: Բարի մարդկանց կողմից անհատույց, սակայն ժամանակավոր տրամադրված տարածքը տարիներ շարունակ ծառայել է որպես հնարավոր միակ կացարան: Օրվա մեծ մասն աշխատող կինը շարունակաբար ջանքեր է գործադրել փլուզման վտանգ ներկայացնող այգու ծածկը, խոնավությունից բորբոսնած սենյակի պատերն ու հերթական ձմեռը հաղթահարելու միտքը:

«Երբ ամուսինս աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնեց, հույս կար, որ մի օր հաջողած կվերադառնա, ու մեր բնակարանի խնդիրն էլ կլուծվի: Շուտով, սակայն, մարեց ոչ միայն տուն ունենալու, այլեւ նրա վերադարձի հույսը: Հասկացա, որ մենակ եմ մեծացնելու զավակներիս եւ պետք է արժանապատիվ անեմ դա: Ցավոք, ինչքան էլ ջանասիրաբար էի աշխատում, տուն ունենալու նպատակն անհասանելի երազանք էր մնում»,- ասել է Վալյան:

Առանց բնակարանի եւ օգնող ձեռքի մնացած երիտասարդ կինը մի քանի տեղ է աշխատել՝ հոգալով ոչ միայն չորս երեխաների օրվա հացի, այլեւ նրանց կրթության խնդիրը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ ընտանիքը Նոր Գեղի գյուղում բնակարանամուտ է նշել:

Առաջին հյուրերը եղել են աջակցողները՝ նոր կյանքի մեկնարկ տալով լավատեսության հույսը սրտում փայփայող, ուժեղ կնոջ ընտանիքին:

«Երբ լսեցի այս ընտանիքի պատմությունը, երկու զգացողություն ունեցա. տխրեցի իրենց ապրած դժվարություների համար, բայց ուրախացա, որ չեն կոտրվել: Միշտ զարմացել եմ ասֆալտը ճեղքած նուրբ ծիլ տեսնելուց: Այդ երեւույթն ունի իր բացատրությունը. կյանքը շարունակելու ձգտումը մեզ դարձնում է ուժեղ: Երեխաներին մենակ մեծացնելու պատասխանատվությունը չի թուլացրել այս ընտանիքի մորը: Ուզում եմ հավատալ, որ նոր բնակարանում այս ընտանիքը նոր հաջողություններ կունենա»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Միշտ չէ, որ մեր շրջապատում կարող ենք հանդիպել մարդու, ով այդքան տոկուն եւ լավատես է մնացել՝ պայքարելով կյանքի հոգսերի դեմ: Ընտանիքի մոր՝ Վալյայի տեսակը ուժեղ մարդու մարմնավորումն է՝ ապագայի հետ կապված բազում լուսավոր երազներով»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ