News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսպանիայի դատախազությունը միջանկյալ եզրակացություն է ներկայացրել Կատալոնիայի կառավարության ղեկավարի նախկին տեղակալի, կառավարության նախկին 5 խորհրդականների, խորհրդարանի նախկին նախագահի եւ Կատալոնիայի ազգային ժողովի ղեկավարի, ինչպես նաեւ «Օմնիում կուլտուրալ» հասարակական կազմակերպության ղեկավարի նկատմամբ՝ մեղադրելով նրանց խռովության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով El Pais–ն։ 

Մեղադրող կողմը միջնորդել է տարածաշրջանային կառավարության նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասին 25 տարվա ազատազրկման դատապարտելու, խորհրդարանի ու Ազգային ժողովի նախկին նախագահներ Կարմե Ֆուրկադեյին եւ Ժորդի Սանչեսին, ինչպես նաեւ «Օմնիում կուլտուրալ»–ի ղեկավար Ժորդի Կույշարին՝ 17 տարվա ազատազրկման, իսկ խորհրդականներ Ռաուլ Ռոմեւին, Ժոակիմ Ֆորնին, Ժորդի Տուրույին, Ժոսեպ Ռույին եւ Դոլորս Բասսին՝ 16 տարվա ազատազրկան դատապարտելու համար։ 

Խռովության մեղադրանքին կարող է ավելանալ հանրային ֆոնդերից միջոցները մսխելու մասին դրույթը, որը, իր հերթին, կարող է պատժվել 15-ից 20 տարի ժամկետով։ Ընդ որում, ժամկետները զգալիորեն կարող են կրճատվել, եթե մեղադրյալները գումարը գանձարան վերադարձնեն։ 

Միաժամանակ, դատախազությունը ոչ մի վճիռ չի կայացրել Բելգիայում գտնվող Կարլես Պուչդեմոնի՝ Կատալոնիայի նախկին ղեկավարի նկատմամբ, քանի որ իսպանական արդարադատությունը թույլ չի տալիս նման դատ անցկացնել մեղադրյալի բացակայության պայմաններում։ 

2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը Մադրիդում ճանաչվել է անօրինական։ 
Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախության օգտին։ 

Սակայն հանրաքվեի կազմակերպիչներին իսպանիայում մեղադրեցին անջատողականության մեջ։ Կատալոնիայի ղեկավար պուչդեմոնը ստիպված է եղել լքել երկիրը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Կատալոնիայի առաջնորդը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է իր քաղաքացիներին լրտեսելու մեջ
Citizen Lab-ը հայտարարել է, որ չի կարող վերջնականապես լրտեսական գործողություններ վերագրել կոնկրետ կազմակերպությանը․․․
Ամենաշատ