News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քարնին հայտարարել է, որ 50 ֆունտ սթերլինգ արժեքով թղթադրամի վրա, որը բանկը մտադիր է թողարկել, պատկերված կլինի գիտնական կամ մաթեմատիկոս` բրիտանացիներին կոչ անելով վեց շաբաթվա ընթացքում իրենց տարբերակներն առաջարկել, հաղորդում է Reuters-ը:

50 ֆունտը ընդհանուր շրջանառության մեջ բրիտանական թղթադրամների ամենամեծ անվանական արժեքն է: Այս թղթադրամները հազվադեպ են օգտագործվում ամենօրյա գործարքների ժամանակ, քանի որ բրիտանացիները նախընտրում են թանկ գնումների ժամանակ կերդիտային կամ դեբետային քարտերով վճարել:

Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում Ջեյմս Ուատտի եւ նրա գործընկեր Մեթյու Բոլթոնի պատկերով թղթադրամը, որը կատարելագրոծել է շոգեշարժիչը եւ 18-րդ դարի վերջին այն ներդրել արդյունաբերական արտադրության մեջ:

«Ես ուրախ եմ, որ 50 ֆունտ սթերլինգ արժեքով նոր թղթադրամը կխորհրդանշի Մեծ Բրիտանիայի ավանդը գիտության մեջ: Կան բազմաթիվ մարդիկ, որոնք ձեւավորել են մեր ներկա աշխարհահայացքը», -Լոնդոնի գիտության թանգարանի միջոցառմանն ասել է Քարնին:

Անգլիայի բանկը Քարնիի ժամանակ թողարկել է պլաստիկ, կամ «պոլիմերային, թղթադրամներ, որոնք տարածված են իր հայրենիք Կանադայում: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի պատկերով 5 ֆունտ սթերլինգ առաջին նման թղթադրամը շրջանառության մեջ է մտցվել 2016 թվականի սեպտեմբերին:

Ներկայումս շրջանառության մեջ 16,5 միլիարդ ֆունտ (21,5 միլիարդ դոլար) անվանական արժեքով 330 միլիոն 50 ֆունտ սթերլինգ թղթադրամ կա:

Անգլիայի Բանկի կայքում բրիտանացիները կարող են իրենց տարբերակները ներկայացնել մինչեւ դեկտեմբերի 14-ը: Կարգավորողի ներկայացուցիչները եւ չորս գիտնականները վերջնական ցուցակ կկազմեն, եւ Քարնին հաջորդ տարի կհայտարարի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ