News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն քննարկել են «Միասնական Կովկաս»-ի ստեղծման ծրագիրը:

Վրաստանի նախագահի հայտարարությամբ, բաց սահմաններ ունենալը կովկասյան ժողովուրդների համար կարեւոր հանգամանք է, ոչ միայն տնտեսական եւ մշակութային, այլեւ մարդկային հարաբերությունների խորացման տեսանկյունից, իսկ Վրաստանը ամբողջ Կենտրոնական Ասիայի ու Թուրքիայի համար, կարող է դառնալ կարեւոր տնտեսական կապող օղակ:

Ինչպես գրում է վրացական «Ինտերպրեսնյուզ» լրատվական գործակալությունը, երկու կողմերը քննարկել են նաեւ երկու ժողովուրդների միջեւ առկա խնդիրները, մասնավորապես, տարածաշրջանային անվտանգության, տնտեսական ծրագրերի եւ սահմանի հատման պարզեցման վերաբերյալ հարցերը:

Գործակալությունը հաղորդում է նաեւ, որ մայիս ամսից սկսած Վրաստան-Թուրքիա սահմանը հնարավոր կլինի անցնել առանց մեքենայից իջնելու եւ անձը հաստատող վկայականը ցույց տալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ