News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում համաշխարհային գաստրոտուրիզմի առաջատարներից մեկը դառնալու համար բոլոր օբյեկտիվ պայմանները կան: Նոյեմբերի 2-ին Yerevan Food Fest միջազգային գաստրոփառատոնի շրջանակներում «Գաստրոնոմիկական զբոսաշրջությունը Հայաստանում» համաժողովին ասաց Միջազգային էնոգաստրոնոմիկական կենտրոնի նախագահ Լեոնիդ Գելիբտերմաը:

Փորձագետը նշեց, որ զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության այն քիչ ուղղություններից է, որը 2009-ի գլոբալ ճգնաժամից հետո, արդեն 8 տարի անընդմեջ կայուն աճ է արձանագրում: 2017-ի արդյունքներով միջազգային ժամանումների քանակը գերազանցել է 1.3 մլրդ-ն, ընդ որում Եվրոպան 617 մլն ցուցանիշով առաջատար է: ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWT) տվյալներով համաշխարհային զբոսաշրջային ոլորտը օրական մոտ 4 մլրդ դոլար է բերում: Զբոսաշրջությունն ընդ որում համաշխարհային ՀՆԱ-ի 10 տոկոսն է, առեւտրի 7 տոկոսը եւ աշխարհում ամեն 11-րդ աշխատատեղը:

«Հայաստանը եւ Ռուսաստանը UNWT-ի անդամներ են, սակայն երկու պետությունները շատ ակտիվ չեն աշխատում այս կազմակերպության հետ», - ասաց Գելիբտերմանը:

Երկրների եւ տարածաշրջանների միջեւ զբոսաշրջիկների համար աճող մրցակցության պատճառով տեղական մշակութային յուրօրինակ ժառանգությունը, ներառյալ տեղական խոհանոցը եւ տարածաշրջանային արտադրանքը, դառնում են առավել կարեւոր: Հետեւաբար, դա խթան է հանդիսանում գաստրոտուրիզմի զարգացման համար:

UNWT-ի համաձայն գաստրոտուրիզմի տարեկան աճը կազմում է 10-12 տոկոս: «Զբոսաշրջության ոչ մի տեսակ նման աճ չի ապահովում», - ընդգծեց փորձագետը:

Խոշոր հետազոտության արդյունքներով, որը ուսումնասիրել է աշխարհի ավելի քան 100 երկիր, հարցվածների 84 տոկոսը երկների այցելությունը դիտարկում է ազգային խոհանոցի տեսանկյունից, հարցվծաների 55,7 տոկոսը փոխել է երկրի մասին կարծիքը՝ փորձելով ազգային խոհանոցը:

«Վերջին ցուցանիշը երկկողմանի է, այսինքն մարդը կարող է իր վերաբերմունքը ոչ միայն դեպի լավը, այլ դեպի վատը փոխել», - նկատեց նա:

Ասելով, որ սնունդը մշակութային երեւույթ է՝ Գելիբտերմանը նշեց, որ արդեն քանի տարի է տեղական մթերքների հանդեպ մեծ հետաքրքրություն է դիտվում: Գաստրոտուրիզմի զարգացմանը նպաստող գործոնների թվում նշվեցին Համացանցը եւ հեռուստատեսությունը, որոնք մեծացնում են աշխարհի տարբեր երկրների ազգային խոհանոցների մասին իրազեկվածությունը, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը, վիզային ռեժիմի դյուրացումը:

«Եվս մեկ կարեւոր գործոն է աստղային շեֆը, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, քան քաղաքական գործիչներն ու փոփ աստղերը: Որպես օրինակ կարելի է նշել Գորդոն Ռամզիին եւ Ջեյմի Օլիվերին, որոնց շնորհիվ միլիոնավոր մարդիկ հետաքրքրությամբ են համակվում այս կամ այն ազգային խոհանոցի հանդեպ»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ գաստրոտուրիզմի հիմքը տարածաշրջանային մթերքներն են: «Հայաստանը մի քանի տարի առաջ ընդունեց «Աշխարհագրական նշումների մասին» օրենքը: Հարկ է ուշադրություն դարձնել այս օրենսդրական հիմքի վրա եւ նրա հնարավորություններն օգտագործել»,- ասաց նա՝ հավելելով, որ գաստրոտուրիզմը կարող է դառնալ շատ մարզերի եւ կոնկրետ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման լոկոմոտիվը:

Գելիբտերմանը խորհուրդ տվեց Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման գործի մեջ ներգրավել աստղային անհատների, հայտնի հայրենակիցների, ինչպես նաեւ Սփյուռքի ներկայացուցիչների:

Yerevan Food Fest-ը մեկնարկել է նոյեմբերի 1-ին: Այս տարի նրա գլխավոր թեմաներն են Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակը, ինչպես նաեւ քաղաքային գաստրոմշակույթի զարգացումը: Փառատոնի շրջանակում կանցկացվեն «չորս ձեռքի ընթրիքներ», վարպետության դասեր եւ այլ միջոցառումներ: Yerevan Food Fest-ը կտեւի մինչեւ նոյեմբերի 6-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գուտերեշը քննադատել է omicron-ի պատճառով «զբոսաշրջային ապարտեիդը»
Նոյեմբերի 24-ին omicron-ի հայտնաբերումից հետո կառավարությունները շտապել են արգելել որոշ երկրներից ճանապարհորդությունները․․․
Ֆիջին վերաբացում է իր սահմանը օտարերկրյա ճանապարհորդների համար
Ժամանող զբոսաշրջիկները պետք է երեք գիշեր անցկացնեն հաստատված հանգստավայրում եւ անցնեն էքսպրես թեստավորում․․․
ՄԱԿ. hամաշխարհային տուրիզմը կվերականգնվի 2023 թվականից ոչ շուտ
«Փորձագետների խումբը կանխատեսում է շատ դրական վերականգնում․․․
Թաիլանդի իշխանությունները նախատեսում են թողարկել թվային թոքեններ զբոսաշրջիկների համար
Նրա խոսքով՝ դա կօգնի փոխհատուցել համավարակի հետեւանքով 80 միլիարդ դոլարի չափով կորած եկամուտները...
Ամերիկացի զբոսաշրջիկներին, որոնք որոշել էին գարեջուր խմել Կոլիզեումում, տուգանել են 800 եվրոյով
2019-ին Կոլիզեում է այցելել մոտ 7,6 մլն մարդ․․․
National Geographic-ը հրապարակել է 2022թ․ «Ճանապարհորդությունների համար աշխարհի լավագույն ուղղությունների» ցանկը
Աշխարհի 25 ուղղությունների ցանկը, որոնց թվում են այնպիսի վայրեր, ինչպիսիք են Իտալիայի Պրոչիդա կղզին եւ Նամիբիայի Կապրիվի-Սթրիփը, բաժանված են հինգ կատեգորիաների․․․
Ամենաշատ