News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցչի հետ տարածաշրջան այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ։

Այցի գլխավոր նպատակը եղել է Դուշանբեում սեպտեմբերին կայացած ԱՊՀ գագաթաժողովի օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների զրույցի արդյունքների քննարկումը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուղենշումը եւ տեղում իրավիճակի ընդհանուր գնահատումը։

Համանախագահները հոկտեմբերի 29-ին Երեւանում հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ եւ նոյեմբերի 1-ին Բաքվում՝ Իլհամ Ալիեւի հետ։ Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ են անցկացրել արգործնախարարների եւ պաշտպանության նախարարների հետ։ Հոկտեմբերի 30-31-ը համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ եւ այցելել են Քելբաջարի ու Աղդամի շրջաններ։ Հոկտեմբերի 31-ին նրանք մասնակցել են Աղդամի մոտ շփման գծի մոնիթորինգին։ Բաքվում համանախագահները հանդիպել են հակամարտությունից տուժած ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նրանք իրավիճակը քննարկել են նաեւ ԿԽՄԿ-ի եւ փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների հետ։

Համանախագահների հետ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարներն էլ հաստատել են, որ բռնությունների մակարդակը զգալիորեն նվազել է, քանի որ Դուշանբեում հաստատել են լարվածության թուլացմանն իրենց տրամադրվածությունը։ Խորհրդակցությունների ընթացքում համանախագահները լրացուցիչ տեղեկատվություն են ստացել Դուշանբեում պայմանավորվածությունների վերաբերյալ, այդ թվում՝ ուղիղ կապի մասին։ Համանախագահները ողջունել են այդ իրադարձությունները՝ կառուցողական միջոցառումների բարեխիղճ իրականացման համար բարձր գնահատականներ տալով կողմերին, եւ աջակցություն են հայտնել երկխոսությունը շարունակելու առաջնորդների պատրաստակամությանը։

Համանախագահներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակտիվ բանակցությունների համար վստահության մթնոլորտի պահպանման կարեւորությունը։

Արտգործնախարարները պայմանավորվել են մինչեւ տարվա վերջը մեկ անգամ եւս հանդիպել։

Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա, որպեսզի իրավիճակը ներկայացնեն ԵԱՀԿ Մշտական խորհրդին եւ Մինսկի խմբի անդամներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ