News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


 Հրազդանի կիրճում մահացած հայտնաբերված 29-ամյա նախկին զինվորական Արտյոմ Հովհաննիսյանի հարազատները մինչ օրս տեղյակ չեն, թե որն է երիտասարդի մահվան իրական պատճառը։

Հավհաննիսյանի մայրը՝ Նունե Ավագյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ դեպքից կես տարի անց իրենք դեռ չեն ստացել դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

«Մինչև հիմա չգիտենք, թե որն է որդուս մահվան իրական պատճառը՝ թմրանյութը, թե ստացած վնասվածքները»,– ասաց նա՝ հույս հայտնելով, որ քննչական մարմինն ակտիվ քայլեր կձեռնարկի գործի բացահայտման համար։

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 26-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված տղամարդու դի՝ բռնության հետքերով։ Երկու օր անց ՀՀ քննչական կոմիտեն տարածել էր դիակի դաջվածքների լուսանկարները, որոնցով հարազատները ճանաչել էին Արտյոմ Հովհաննիսյանին։

Ըստ մահվան վկայականի՝  նա մահացել է գանգուղեղային վնասվածքից։

 «Սեպտեմբերի 24–ին որդիս ասաց, որ գնում է Վարդենիս, հաջորդ օրն իմացանք, որ Երեւանում է, հետո զանգում էինք՝ հեռախոսն անհասանելի էր: Ապրիլի 26–ին դիմեցինք ոստիկանություն։ Հետո մյուս տղայիս ընկերները զանգահարեցին որդուս եւ ասացին, որ կայքերում տեսել են որդուս դիակի լուսանկարները եւ ձեռքի դաջվածքից ճանաչել են նրան»,– պատմեց տուժողի մայրը։

Նա նշեց, որ երբ քննիչն ու ոստիկանության աշխատակիցները եկել են իրենց տուն, ամուսինը նրանցից հետաքրքրվել է՝ արդյո՞ք որդին ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել.

«Քննիչն ամուսնուս ասել է, որ որդուս ստամոքսը դատարկ է եղել եւ եթե նրան ժամանակին հասցնեին հիվանդանոց, ոչ թե թողնեին կիրճում, հնարավոր է փրկվեր, մինչդեռ նրա հետ եղած տղաներն ասում են, որ տղաս մահացել է մեքենայի մեջ, իսկ օրեր անց լրատվամիջոցներից տեղեկացա, որ նրանք սփայս տեսակի թմրամիջոց են օգտագործել եւ իբր դեպքը դրա հետեւանքն է»,– ասաց նա։

Նշենք, որ ըստ ոստիկանության տվյալների՝ Արտյոմ Հովհաննիսյանը ապրիլի 25-ին հանդիպել էր ընկերների՝ գյումերիցի 27-ամյա Ռուբեն Շուխյանի եւ 29-ամյա Վարազդատ Մելքոնյանի հետ: Նրանք օգտագործել են սփայս տեսակի թմրամիջոց, Հովհաննիսյանի ինքնազգացողությունը  կտրուկ վատացել է ու նա մահացել է: Շուխյանն ու Մելքոնյանն էլ դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ ու հեռացել:

Տուժողի մայրը, սակայն, նշեց, որ չի ճանաչում դեպքի օրը որդու հետ հանդիպած տղաներին։

Նրա խոսքով՝ որդու դիակի վրա բազմաթիվ վնասվածքներ եւ կապտուկներ  են հայտնաբերվել.

«Պարանոցի վրա վնասվածքներ կային, քիթը կոտրած էր, ձեռքերին ու ոտքերին վնասվածքներ են եղել։ Ընկերներն ասել են, թե նա մեքենայում է մահացել, բայց անհնար է նա մեքենայի մեջ նման վնասվածքներ ստանար»,– ասաց նա՝ հավելելով, որ դեպքի օրը որդու հետ եղած տղաները խոստովանել են, որ իրենք են սփայս հյուրասիրել իր որդուն։

 «Այդ տղաները հիմա ազատության մեջ են, թեեւ իրենց ասելով՝ մշտապես ներկայանում են քննչական մարմնին։ Ավագ որդիս հանդիպել է Ռուբեն Շուխյանին, ով պատմել է, որ մեքենայի մեջ թմրամիջոց են հյուրասիրել, ինչից տղաս վատացել է։ Անգամ ասել է, որ Արտյոմի երակներն են կտրել, որ արյուն հանեն՝ ուշքի գա։ Հիմա չգիտեմ՝ իրենք վա՞խից են տարել էրեխուս գցել Նաբերեժնիում, թե՞ ...»,– պատմեց մայրը՝ նշելով, որ որդու հագից բացակայել են որոշ հագուստներ, իսկ նրա բջջային հեռախոսն անհետացել է։

Նշենք, որ Հովհաննիսյանի մահվան դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ  քրեական գործով ստացվել է Արտյոմ Հովհաննիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ինչից հետո նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ